Մի օր ընկերս հրավիրեց իր տուն և սկսեց ցուցադրել կնոջ ներքնազգեստները․․․
Մի քանի ամիս առաջ ընկերս խնդրեց, որ ես գամ իր մոտ: Նա ինձ ներս տարավ ննջասենյակ և պահարանից մի գեղեցիկ տոպրակ հանեց: Ընկերս հանեց այնտեղից կնոջ շքեղ ժանյակավոր ներքնազգեստ և ցույց տվեց ինձ ՝ ասելով.«Սա ես գնել եմ կնոջս համար, երբ առաջին գնացինք Փարիզ»: Դա եղել է տասը կամ ինը տարի առաջ: Նա ոչ մի անգամ չհագավ սրանք, պահում էր ինչ-որ հատուկ առիթի համար … Ինձ թվում է, այդ պահը եկել է»:

Ընկերս մոտեցավ մահճակալին և զգուշությամբ դրեց ժանյակից և մետաքսից այս հեքիաթը մնացած բոլոր իրերի հետ, որոնք պատր աստվել էին թաղման արարողության համար: Իմ ընկերոջ կինը երեկ մահացել էր …
Նա երկար ժամանակ նայեց իրերին, իսկ հետո դիմեց ինձ և ցածր շշուկով ասաց.«Գիտես, հիմա ես հասկացա, որ հարկավոր չէ որևէ բան խնայել առանձնահատուկ բանի համար»: Ամեն րոպե, ամեն ժամ, ամեն օր, երբ դուք ապրում եք այս մոլորակում, հենց այդ առ անձնահատուկ դեպքն է:
Նրա խոսքերը … Նրանք ամբողջովին փոխեցին իմ կյանքը …Այժմ ես կարդում եմ իմ սիրած գրքերը, այլ ոչ թե հետաձգում հետագայի համար: Ես ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում հարազատների և ընկերների հետ և ավելի հազվադեպ եմ մնում աշխատավայր ում ավելի շատ աշխատելու համար: Միայն հիմա ես հասկացա, որ մեր ամբողջ կյանքը փորձ է, որը արժե գնահատել:

Ամեն օր գինի եմ խմում հարսանիքին նվեր ստացած թանկարժեք բյուրեղապակե գավաթներով: Ես հագնում եմ լավագույն կոստյու մը, եթե պարզապես պետք է խանութ գամ: Ես սկսեցի ամեն օր օգտագործել իմ սիրած օծա-նելիքները, և ոչ միայն հազվագյուտ առ իթներին: Այսուհետև «մեկ ուրիշ անգամ» և «հետո» բառերը ընդմիշտ բացառվում են իմ բառապաշարից: Այժմ ես ուզում եմ տեսնել և զգալ, լսել և անել գործեր այստեղ և հիմա:
Ես մտածում եմ այն մասին, թե ինչով կզբաղվեր իմ ընկերոջ կինը, եթե հաստատ իմանար, որ վաղը չի լինի: Իհարկե, նա կզանգահ արեր այն ընկերներին, որոնց երկար ժամանակ չէր տեսել, կհավաքեր իր ամբողջ ընտանիքը և կգնար իր նախընտրած ռեստորանը

Կարծում եմ, որ եթե իմ օրերը հաշված լինեին, ապա բոլոր անավարտ գործերը կխանգարեին և նյարդայնաց-նեին ինձ: Կարծում եմ, որ ինձ կվշտացներ այն փաստը, որ երբեք էլ չեմ տեսնի իմ հին ընկերներին, ում հետ խոստացել էի հանդիպել «ինչ-որ ժամանակ հե տո»: Ինձ կտխրեցնեին չգրված նամակները, կտխրեի, որ չեմ հասցնի իմ սիրելիների հետ մտքերս կիսել:
Այսօր ես առիթը բաց չեմ թողնում` ժպիտ և երջանկություն լցնելու իմ կյանքը: Ես չեմ պահում այնպիսի բան, որը ինձ դրական հույզ եր չէր տա: Ինքս ինձ հաճախ եմ հիշեցնում, որ յուրահատուկ է իմ ապրած ամեն րոպեն և ամեն ինչը:
