Մշտապես սառը ոտքեր և ձեռքեր․․․Ինչի մասին է ահազանգում օրգանիզմը և ինչի հետև անք է դա։ Այս խն դիրն ունի գրեթե յուրա-
քանչյուր երրորդ կինն աշխարհում: Անգամ ամենաշոգ եղանակին նման մարդկանց վերջույթները սառն են, որը հանգեցնում է ամե-
նատարբեր անհարմարությունների:
Գիտնականները պարզել են, որ կանանց օրգանիզմում ջերմակարգավո րումը ավելի թույլ է, քան տղամար դկանց մոտ: Սակայն գո-
յություն ունեն մի քանի հանգամանքներ, որոնք կարող են սառը ձեռքերի պատճառ լինել: Վեգետատիվ-անոթային դիստոնիա: Սա
լայն տարածում ստացած հիվանդություն է, որին ավելի հակված են մեծ քաղաքների բնակիչները, քան գյուղերում ապրողները: Այս
հիվանդությունն ուղեկցվում է գլխացավերով, արագացած սրտի զարկերակով, քնկոտությամբ:
Այս հիվանդությունն ունեցողների մոտ հաճախ են պատահում մշտա պես սառը ձեռքեր և ոտքեր: Երկ աթի պակաս. երբ օրգանիզ-
մում բավարար քանակությամբ երկաթ չկա, մարդ ավելի շուտ է ծախ սում տաքու թյունը և սառչում է:Ցածր կալորի ականությամբ
սնունդ. ձեռքերի և ոտքերի մշտական սառնությամբ են տառապում հիմն ականում այն կանայք, ովքեր անդադար հետևում են դիե-
տաների:

Ամեն օր օրգանիզմը պետք է ստանա բավական չափով ճարպ, սպիտակուց, ածխաջուր և այլ միկրոէլեմենտներ:Երեխայի մոտ սառը
ձեռքերը խոսում են այն մասին, որ նա լավ ցրտահարվել է կամ հիվան դացել: Նորածինների մոտ ս առը ձեռքերը բնական երևույթ է:
Նրանց մոտ դեռ զարգացած չէ ջերմակարգավորումը:
Խորհուրդներ սառը ձեռքեր և ոտքեր ունեցողներին Եթե դուք չեք տառապում սրտանոթային հիվանդո ւթյուններով, ապա հիանալի
միջոց է շոգեբաղնիքը:Որպեսզի լիցքավորվեք էներգիայով և լավացնեք արյան շրջանառո ւթյունը, առավոտը սկսեք մարմնամարզու-
թ-յուններով: Ուժեղացրեք սննդակարգի հսկողությունը: Օրվա մեջ գոնե մեկ անգամ տաք ուտեստ կերեք:
Օգտագործեք կոճապղպեղի թեյ: Կոճապղպեղն ունի օրգանիզմը տաքացնելու և արյան շրջանառությունը կարգավորելու հատկութ-
յուն: Թողեք ծխելը: Ամեն անգամ ծխելիս խաթար վում է արյան շրջանառությունը: Դրա հետևա նքով էլ սա ռչում են ձեռքերն ու ոտ-
քերը: Հրաժարվեք շատ կիպ հագուստից:Բոլոր այն հագուստները, կոշիկները, որոնք ճնշում են մաշկը, խաթարում են ջերմափոխա-
նակումը:
Եղեք առողջ
