Մոտ մեկ ամիս առաջ վերադարձանք սկեսուրիս տնից․ Նա ընկերուհուն զանգելու փոխարեն զանգել էր ինձ ու այնպիսի բաներ լսե-
ցի, որ․․․Մոտ 1 ամիս առաջ էր, ամուսնուս հետ նոր էինք վերադարձել տուն. նրա ծնողներին հյուր էինք գնացել: Երեկոն անցել էր սո-
վորականի պես. նստեցինք,սուրճ խմեցինք, եկանք տուն:Ինձ թվում էր,որ բոլորը գոհ են,ամեն ինչ լավ է անցել,սկեսուրս շատ ուրախ
ժպտում էր, կատակում:

Արդեն կես տարի ամուսնացած ենք, և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ որևէ տհաճ խոսակցություն սկեսուրիս հետ չի եղել,
մեր ընտանիքում էլ ամեն ինչ լավ է: Ամուսինս շինարարության ոլորտում է աշխատում, ես էլ անցյալ տարի եմ ավարտել, հիմա պոլի-
կլինկայում եմ աշխատում, և այնքան էլ շատ չեմ վաստակում:Մեր ընտանիքի հիմնական ֆինանսական պատասխանատվությունն
ամուսնուս վրա է:Այդ օրը եկանք տուն, հանեցի վերարկուս, տեսա, որ սկեսուրս է զանգում: Մտածեցի,երևի ինչ-որ բան ենք այնտեղ
մոռացել, զանգել է, որ զգուշացնի:Հանկարծ լսեցի.

—Արմինե, Արմինե…որդիս և ՆԱ նոր գնացին: Սպասիր մի բան պատմեմ…Իսկ ես Լուսինեն եմ, և այդ պահին չկարողացա զսպել
հետաքրքրասիրությունս և որոշեցի ոչինչ չասել: Սկեսուրիս լսողությունն այնքան էլ լավ չէ, և նա չնկատեց էլ, որ ձայն չեմ հանել:
—Այ քեզ հարս: Ապրում են որդուս հաշվին, նա էլ ձևացնում է, իբր աշխատում է, բայց գումար չունի:Երեխայի հույս էլ դեռ չկա: Չնա-
յած, հիմա լավ ֆիգուրա ունի, բայց որ մի երեխա ունենա, այնքան կգիրանա, որ էլ չի լինի կարգի բերել մարմինը: Ակնհայտ է, որ գի-
րանալու հակում ունի: Խեղճ որդիս էլ պիտի ստիպված ապրի հետը: Լավ, էտ հեչ… բայց հետը խոսելու թեմա էլ չկա, անհետաքրքիր
մարդ է, թե որդիս ինչպես է հետը ապրում…
Լսեցի այդքանը և անջատեցի: Այլևս չէի կարող լսել: Ամուսնուս ոչինչ չասացի, ամբողջ գիշեր պառկած մտածում էի, թե նա ինչու է
նման կերպ արտահայտվում իմ մասին: Առավոտյան զանգեցի քրոջս, նա էլ ասաց.

—Ոչինչ, ձևացրու, իբր ոչինչ չի եղել: Երբ երեխաներ ունենաս, կհասկանաս, որ նրանք քեզ համար լավագույնն են: Քեզ կթվա, որ քո
որդուն ոչ ոք արժանի չէ:
Հեշտ չէր, բայց ընդունեցի քրոջս ասածը, համաձայն եմ նրա հետ: Այս ընթացքում փորձում եմ լավ հարաբերություններ պահպանել
սկեսուրիս հետ, քանի որ գիտեմ, որ ես էլ իրեն դուր չեմ գալիս, բայց նա ինձ դա ցույց չի տալիս:
