Մոր աղոթքը զինվոր որդու համար․․․Տեր Աստված խնդրում եմ

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսութ-յան լսիր իմ այս աղոթքը զինվորիս համար:Տեր, խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղքերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։

Տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։

Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից և դիվական ազդեցություններից։Շնորհիր որդուս քաջառողջություն, իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցո-ղություն ու ընկերական կարեկցություն։

ԱՄԵՆ

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS