Մոր կողմից լքված քույրն ու եղբայրն առաջին անգամ հանդիպել են միայն 50 տարի անց․․․

Իռլանդացի քույրն ու եղբայրն առաջին անգամ են հանդիպել հեռուստաշոուի շրջանակներում՝ իրենց մոր կողմից լքված լինելուց հի-
սուն տարի անց։

58-ամյա Դևիդ Մաքբայդը, որն ապրում է Բիրմինգեմում, առաջին անգամ է հանդիպել իր 52-ամյա քրոջը՝ Հելեն Ուորդին, որն ապ-
րում է Դուբլինում։Իռլանդացին և իր քույրը լքված են եղել մոր կողմից նորածին վիճակում։

Երկուսն էլ վանդակավոր կարմիր պայու-սակներով գտնված են եղել տարբեր վայրերում՝ վեց տարվա տարբերությամբ։Մաքբրայդն
առաջին անգամ իմացել է, որ ծնողներին հարազատ չէ 15 տարեկանում, երբ պետք է բանակ գնար։ Նրա հայրը պատմել է՝ իրեն թո-
ղել են ավտոմեքենայի նստարանին։
Ուորդը մանուկ հասակից է իմացել, որ որդեգրված է և 18 տարեկանում հայտարարել է՝ ցանկանում է գտնել իր ծնողներին։Բայց ա-
միսներ առաջ նա ԴՆԹ-թեստ է անցկացրել՝ արդյունքները զետեղելով հատուկ օնլայն-բազայում։ Նույն բազայում են նաև հեռուստա-
շոուի կազմակերպիչները զետեղել Դևիդի ԴՆԹ-ն՝ հայտնաբերելով՝ նա քույր ունի։

Հեռուստաշոուի շնորհիվ Դևիդն ու Հելենը գտել են միմյանց՝ իմանալով՝ իրենց հայրիկը խանութի մենեջեր է եղել և ունի ևս 14 երե-
խա։ Նա հավատքով բողոքական է եղել և տարիներ շարունակ գաղտնի հանդիպել է երեխաների մոր հետ, որը կաթոլիկ էր։ Այն ժա-
մանակ կրոնական հակամարտության պատճառով նման միության գոյությունն ընդունելի չէր, այդ պատճառով էլ կինը հրաժարվել է
իր երեխաներից։

Նա երբեք երեխաներ չի ունեցել և չի ամուսնացել։Դևիդի և Հելենի հայրը մահացել է 1993-ին, մայրը՝ 2017-ին։ Երեխաներն այցելել
են մոր գերեզմանին և շփվել քույր-եղբայրների հետ։
