Մուրացկանը 10 000 դոլար գումարի դրամական չեկ գտավ և որոշեց վերադարձնել այն սեփականատիրոջը․․․Նրա մտքով անգամ չէր անցնի, որ նման բան կլինի

Մուրացկանը 10 000 դոլար գումարի դրամական չեկ գտավ և որոշեց վերադարձնել այն սեփականատիրոջը․․․Նրա մտքով անգամ
չէր անցնի, որ նման բան կլինի։Էլմեր Ալվարեսը աղքատ մուրացկան էր, ում գրպանում չկար անգամ մի մետաղադրամ: Նա ապրում
էր փողոցում…Մի օր «զբոսանքի» ժամանակ նա պատահաբար տեսավ գետնին ընկած մի թուղթ:

Ոչ մի բան չկասկածելով՝ նա բարձրացրեց թուղթը ու պարզվեց, որ դա 10 000$ դրամական չեկ էր: Մարդկանց մեծամասնությունը
դա որպես ճակատագրի նվեր կընկալեին, բայց Էլմերն այլ կերպ վարվեց:Չեկի վրա հնարավոր էր կարդալ սեփականատիրոջ անունն
ու ազգանունը: Ալվարեսը դիմեց իր ծանոթներից մեկին, որ վերջինս օգնի գտնել չեկը կորցրած կնոջը:

Պարզվեց, որ նա անշարժ գույքի գործակալության տնօրեն էր: Հոսքին ու Էլմերը հանդիպեցին, նույն օրը տղամարդը վերադարձրեց
չեկը:Կինը, մեղմ ասած, շոկի մեջ էր: Նա տպավորված էր մուրացկանի արարքից: Պարզվեց, որ Հոսքին ինքն էլ ժամանակին անտուն
ու աղքատ է եղել, սակայն կարողացել է սովորել և բացել սեփական բիզնեսը:

Կինը Էլմերին անշարժ գույքի ոլորտում մասնագիտ անալու իր դպրոցում անվճար սովորելու հնարա վորություն տվեց, և վերջում էլ
շռայլ պարգևատրեց: Դրանից հետո ընկերությունը Էլմերին անվճար կացարան տրամադրեց:Չեկը վերադարձնելիս տղամարդը չէր էլ մտածում,
որ կարող է ճակատագրից նման նվեր ստանալ:Բայց նա արեց դա, և պարգևատրվեց մաքուր սիրտ ունենալու համար…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS