Մտա սենյակ 4 երեխա տեսա. Սենսացիոն մանրանասներ Ռազմիկ Աբրահամյանի մասին

Այսօր հայտնի դարձավ, որ դատարանն ազատ է արձակել Պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահմյանին, ով մեղադրվում է ապօրինի որդեգրումների սկանդալային գործով:

Այդ ընթացքում համացանցը ողողվեց Ռազմիկ Աբրահամյանի դեմ հազարավոր գրառումներով: Մարդիկ պատմում են, թե ինչ վերաբերմունքի են արժանացել Հանրապետական ծննդատանը, ինչերի միջով են անցել` բուժանձնակազմին և անձամբ Ռազմիկ Աբրահամյանին դիմելուց հետո: MAMUL.am-ը ևս բողոքներ է ստացել, որոնք, քաղաքացիների խնդրանքով հրապարակում ենք՝ անանունության սկզբունքով:

Մեզ դիմած քաղաքացիներից մեկն, ով ավարտել է բժշկական համալսարանը, պատմում է, որ Ռազմիկ Աբրահամյանի մոտ անհնար է եղել քննություն ստանալն առանց կաշառքի. «Աղոթում էինք, որ նա մեզնից քննություն չվերցնի: Անգամ ամենախելացիներին նա քննություն չէր դնում առաց կաշառքի: Կաշառքը վերցնում էր բացահայտ, առանց ձևականությունների, առանց քաշվելու»:

Մեզ դիմած քաղաքացիներից մեկն էլ պատմում է, թե ինչեր է իր աչքով տեսել Հանրապետական ծննդատանը մի քանի ամիս պառկելու ընթացքում: «Անքուն գիշերներին շրջում էի միջանցքներով, մտնում քույրերի սենյակ: Այնքան երկար էի մնացել այնտեղ, որ արդեն մտերմացել էինք: Մի անգամ մտա երեխաների հատուկ խնամքի բաժին, որտեղ մուտքն արգելված է:

Այնտեղ տեսա 4 երեխա, որոնք ակնհայտորեն նորածին չէին: Երեխաներից մեկը 8-9 ամսական կլիներ: Երբ քույրերին հարցրի, թե ինչ գործ ունեն այս երեխաներն այստեղ, նրանք խնդրեցին լռել՝ վախեցած կողքերը նայելով: Ես տեսել էի այն, ինչը չպիտի տեսնեի: Ավելի ուշ քույրերը կցկտուր պատասխաններ տվեցին՝ ասելով, որ այդ երեխաների մայրերը հրաժարվել են նրանցից:

Իմ հարցին, թե ինչու այդ դեպքում երեխաները մանկատանը չեն, քույրերը պատասխանեցին՝ ինչ մանկատուն, այստեղ այնքան պահում են, մինչև Ռազմիկ Աբրահամյանը հարմար գնորդ ճարի, թանկով ծախեն: Հիմա մտածում եմ՝ միգուցե ո՞չ բոլորի ծնողներն են հրաժարվել: Միգուցե նրանց մայրերին էլ խաբել էին, թե երեխան մահացած է, կամ անբուժելի հիվանդ ու հափշտակել էին երեխային»,- պատմեց մեր զրուցակիցը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS