Նա հասավ մինչև մահվան դուռը եղունգները կրծելու պատճառով․ սա կարդալուց հետո հաստատ կհրաժարվեք այդ բացասական սովորությունից

Վիճակագրական տվյալների համաձայն՝ մարդկանց 20-30%-ը կրծում է եղունգները։ Իրավիճակն ուրիշ է դեռահասների շրջանում․ նրանց մոտ ցուցանիշը հասնում է մինչև անգամ 45%-ի։Իսկ ինչո՞ւ են մարդիկ կրծում իրենց եղունգները․ չէ՞ որ դա շատ վատ երևույթ է։ Որոշ հետազոտողներ մտածում են, որ այս վատ սովորությունն առաջանում է գերլարվածության, սթրեսի և դեպրեսիայի պատճառով, մինչդեռ հետազոտողների մյուս խմբի կարծիքն ավելի պարզ է․ ըստ նրանց՝ եղունգներ կրծելն ընդամենը վատ սովորություն է՝ առանց որևէ էական պատճառների։

Բացի նրանից, որ կրծելու ընթացքում օրգանիզմ են ներթափանցում զանազան բակտերիաներ, որոնք վնասակար են, պարզվում է՝ այս սովորությունը կարող է նաև շատ ավելի մեծ վնասներ էլ հասցնել։Անգլիայում բնակվող քսանութամյա Լյուք Հենոմանի հրաշքով է փրկվել։Նա նույնպես եղունգները կրծելու սովորություն ուներ, ինչն էլ մեծ խնդիրների առաջ կանգնեցրեց նրան։ Օրերից մի օր նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, և նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Պարզվեց՝ պատճառը 1 շաբաթ առաջ եղունգները կրծելիս եղունգի կողքի կաշին պոկելն էր։ «Նյարդայնությունից միշտ եղունգներս կրծում էի։ Մի օր հանկարծ պոկվեց եղունգիս կողքի կաշին։ Շատ ցավեց, սակայն մտածեցի՝ կանցնի։ Օրեր անց մոտս գրիպի և հարբուխի ախտանշաններ կային, բայց այս անգամ էլ չանհանգստացա՝ կարծելով, որ երևի մրսել եմ»,- պատմել է Լյուքը։

Բժիշկները Լյուքի մոտ սեպսիս հայտնաբերեցին՝ արյան վարակ, որն առաջանում է հիվանդի ողջ հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին մանրէների տարածման հետևանքով։Բարեբախտաբար, ճիշտ ժամանակին հիվանդանոց տեղափոխվելու շնորհիվ բժիշկներին հաջողվեց փրկել Լյուքի կյանքը։
Հիվանդանոցում երկար բուժումներ անցնելուց հետո այժմ քսանութամյա տղամարդը տանն է, ողջ և առողջ։ «Կյանքումս էլ երբեք չեմ համարձակվի կրծել եղունգներս։ Եթե ձեզ մոտ էլ կա այդ վատ սովորությունը, ապա անպայման դիմեք մասնագետների, որ րոպե առաջ ազատվեք դրանից»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS