Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ. Դաշնակցական պատգամավորը արտասվեց՝ Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս

Հոկտեմբերի 23-ին ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց. «Մեր երկիրը ծանր հիվանդ էր, և Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շատ հաջող վիրահատություն կատարեցին, բայց հետհեղափոխական շրջանում պարզվեց, որ բազմաթիվ հիմնախնդիրներ են գլուխ բարձրացրել՝ ինֆեկցիայի տեսքով»:

Նա հարց բարձրացրեց՝ արդյո՞ք Փաշինյանի վիրահատական թիմը կարող է նաև հետվիրահատական բուժում իրականացնել.

«Արդյո՞ք միակուսակցական որոշումների ընդունման հնարավորությունը չի՞ տանի այնպիսի օրենսդրական փոփոխությունների ամրագրման, ինչպիսիք են մարիխուանայի օգտագործման օրինականացման թույլտվությունը»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS