Նիկոլ Փաշինյանի խոստացած և արդեն գործող ժամանակավոր կառավարության առաջին քայլերը հուսադրող են

Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանի խոստացած և արդեն գործող ժամանակավոր կառավարության առաջին քայլերը հուսադրող են.

1. Կառավարության ղեկավարը մշտական և ուղիղ կապի մեջ է ժողովրդի հետ։ Սա բացառիկ բան է ժամանակակից աշխարհում, ինչպես և ամբողջ հայոց պատմության մեջ։

2. Վերականգնվել է կառավարության նիստերի բաց և թափանցիկ ձևաչափը։

3. Ուժային կառույցներ ղեկավարներ են նշանակվել ոչ թե վարչապետի կուսակիցները կամ հավատարիմ մարդիկ, այլ այդ կառույցներում ղեկավար աշխատող, համեմատաբար երիտասարդ, բայց փորձառու մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմը ոչ մի կասկած չի հարուցում, իսկ բարոյական վարկանիշը առաջացնում է սոսկ թեթևակի հարցեր։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS