Նկատեցի, որ մի տղամարդ երկար ժամանակ է աչքը չի կտրում կնոջ լուսանկարից… Այս խոսակցությունը ես երբեք չեմ կարող մոռանալ

Ես տեսա, որ կողքի սեղանի մոտ նստած է մի տարեց մարդ։ Նրա առաջ դրված էր մի  կնոջ հին լուսանկար։ Եվ ես որոշեցի մի քիչ զրուցել նրա հետ, որպիսի ինչ-որ կերպ հետաքրքրացնեմ նրա օրը։

Ինչպես և ենթադրում էի, լուսանկարի վրա իր կինն էր։ Սակայն նրա պատմությունն անսպասելի հետաքրքիր էր։ Նրանք ծանոթացել են, երբ եղել են 17 տարեկան։ Կարճ ժամանակ են հանդիպել, քանի որ ինքը գնացել է պատերազմի, իսկ կնոջ ընտանիքը տեղափոխվել է ուրիշ քաղաք։ Վերադարձից հետո տղամարդը փնտրել է սիրելիին, սակայն 10 տարի ապարդյուն կորցրել է։ Բոլորն ասում էին, որ ինքը խելագարվել է սիրուց, իսկ նա պատասխանում էր․

Այո, ես խելագար եմ։ Ես խենթացել եմ սիրուց։

Եվ ահա մի օր, Կալիֆորնիայում գտնվելու ժամանակ, տղամարդը մտել է վարսավիրանոց։ Այնտեղ նա սկսել է պատմել վարպետին, որ արդեն 10 տարի փտրում է մի աղջկա։ Վարսավիրը վերցրել է հեռախոսը և զանգել դստերը․․․Այդ նա էր։ Աղջիկը նույպես նրան փնտրել է այդ տարիների ընթացքում։

Միանգամից ամուսնացել են։ Ապրել են միասին 55 տարի։ Կինը մահացել է 5 տարի առաջ։ Այժմ ծերունին իր հետ ամենուր տանում է սիրելիի լուսանկարը, համբուրում և բարի գիշեր մաղթում։

Եվ նա ինձ մի քանի ոգեշնչող նախադասություն ասաց․

Ես շատ հարուստ մարդ էի, բայց իմ հարստությունը ոչ թե գումարն էր, այլ սերը։

Ես ու կինս չէինք վիճում, միայն բանավիճում էինք։

Մարդիկ նման են մոմի։ Քամին նրանց ամեն պահի կարող է հանգացնել։ Այնպես որ ամեն վարկյան պետք է վայելել մոմի լույսն ու ջերմությունը։

Ամեն օր ասեք նրան, որ սիրում եք։ Ամեն օր։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS