Նոյեմբերի վերջին կենդանակերպի այս նշանների կյանքը 180 աստիճանով կփոխվի․․․
2026 թվականի նոյեմբերին կենդանակերպի չորս նշանների համար հնարավորություն կստեղծվի վերանայելու իրենց սովորական առօրյան, հրաժարվելու հին մոտեցումներից և շարժվելու բոլորովին նոր ուղղությամբ։ Աստղաբան Հելենա Հաթորին հայտնել է, որ այս ամսվա աստղաբանական իրադարձությունները նրանց կդրդեն կայացնելու կարևոր որոշումներ, որոնք կարող են կանխորոշել նրանց ապագան։ Ըստ նրա՝ սա նշանակալից շրջան է, որը կարող է բերել ոչ միայն նոր հեռանկարներ, այլև ջրի երես հանել անցյալի չլուծված խնդիրները։ Որոշ մարդկանցից զգալի ջանքեր կպահանջվեն, նախքան նրանք կտեսնեն առաջին արդյունքները։

Կարիճ
Նոյեմբերին Կարիճները հնարավորություն կունենան դուրս գալ փակ շրջանից և փոխել այն հանգամանքները, որոնք երկար ժամանակ դժգոհություն էին պատճառում։ Սակայն փոփոխությունների տանող ճանապարհը կարող է հեշտ չլինել։ Մինչև նոյեմբերի 23-ը Մերկուրիի և Վեներայի հետընթաց շարժումը կարող է վերադարձնել հին խնդիրները՝ ստիպելով վերանայել անցյալի որոշումներն ու հարաբերությունները։ Միաժամանակ, Վեներան երկու անգամ սեքստիլ (60 աստիճանի ասպեկտ) կկազմի Յուպիտերի հետ։ Ըստ Հելենա Հաթորիի՝ այս դասավորությունը նոր հնարավորություններ է բացում թե՛ ֆինանսական հարցերում, թե՛ անձնական կյանքում։ Սա իդեալական ժամանակ է սովորությունները վերանայելու, կործանարար վարքագծից ազատվելու և այլևս չբավարարվելու այնպիսի բաներով, որոնք բավարարվածություն չեն բերում։ Որքան համարձակ լինեն Կարիճները կյանքի հանդեպ իրենց մոտեցումը փոխելիս, այնքան ավելի շատ հնարավորություններ կնկատեն իրենց շուրջը։
Ջրհոս
Նոյեմբերի 26-ին Առյուծ համաստեղությունում Մարսի և Յուպիտերի միացումը Ջրհոսներին կդրդի լրջորեն վերանայել իրենց կյանքի առաջնահերթությունները։ Յուպիտերը կապված է հնարավորությունների ընդլայնման հետ, իսկ Մարսը էներգիա է տալիս վճռական գործողությունների համար։ Այս մոլորակները միասին պայմաններ են ստեղծում փոփոխությունների համար՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ այս նշանի ներկայացուցիչները չափազանց երկար ժամանակ հետևել են նույն, ծանոթ սցենարին։ Աստղաբան Հելենա Հաթորին կարծում է, 2007–2009 թվականների ժամանակահատվածի հետ կապված խնդիրները, երբ Հարավային հանգույցը նույնպես գտնվում էր այս նշանում, կարող են կրկին ի հայտ գալ։ Կարևոր է խուսափել անցյալի սխալների կրկնությունից և, փոխարենը, օգտվել առիթից՝ այլ կերպ գործելու համար։
Ցուլ
Ցուլ նշանի ներկայացուցիչների համար նոյեմբերը կարող է բավականին բարդ շրջան լինել։ Լարվածություն կարող է առաջանալ կենցաղային հարցերում կամ մտերիմների հետ հարաբերություններում։ Այնուամենայնիվ, հենց այս հանգամանքները կօգնեն ձեզ հասկանալ, թե կյանքի որ ոլորտներն են դադարել բավարարել ձեզ, և թե ինչն է հարկավոր առաջին հերթին փոխել: Մերկուրիի և Վեներայի հետընթաց շարժումները, որոնք սկսվել էին դեռ հոկտեմբերին, Ցուլերին ժամանակ տվեցին՝ կարգի բերելու կուտակված խնդիրները։ Այժմ ժամանակն է անցնելու խորհրդածություններից գործողությունների։ Առյուծ նշանում գտնվող Մարսի էներգիան կօգնի ձեզ նախաձեռնողականություն ցուցաբերել և դադարեցնել կարևոր որոշումների հետաձգումը՝ լինի դա անձնական կյանքում, թե մասնագիտական ոլորտում։ Պետք չէ կառչած մնալ ծանոթ իրավիճակներից միայն այն պատճառով, որ դրանք սովորական են դարձել. նոյեմբերը հնարավորություն է ընձեռում ընտրելու այլ ուղի։
Առյուծ
Առյուծներին անհրաժեշտ կլինի հայացք նետել անցյալին՝ հասկանալու համար, թե որ ուղղությամբ շարժվել առաջ։ Ձեր նշանում գտնվող Հարավային հանգույցը արդիական է դարձնում անցյալի փորձին, սովորություններին և նախկինում կատարված ընտրություններին առնչվող հարցերը։ Այժմ կարևոր է որոշել, թե ինչն է իսկապես արժանի տեղ գտնել ձեր ապագայում, և ինչը պետք է ընդմիշտ թողնել անցյալում։ Բացի այդ, նոյեմբերի 25-ին Առյուծ նշանում տեղի կունենա Մարսի և Յուպիտերի միացումը։ Աստղաբանները այս դասավորությունը կապում են մեծ ծրագրերի, հավակնությունների և գործելու պատրաստակամության հետ։ Յուպիտերը ընդլայնում է ձեր հորիզոնները, իսկ Մարսը տալիս է անհրաժեշտ եռանդ՝ գաղափարները կյանքի կոչելու համար։ Ուստի, Առյուծները չպետք է սահմանափակեն իրենց ներուժը կամ հրաժարվեն համարձակ նպատակներից։ Նոյեմբերը իդեալական ժամանակ է հարմարավետության գոտուց դուրս գալու և այնպիսի փոփոխություններ ընդունելու համար, որոնք նախկինում կարող էին չափազանց ռիսկային թվալ։
