Նորածին երեխայի լացի ձայնը փրկել է մորը անդառնալի մահից․․․Անհավանական պատմություն

Մայրը դուրս է եկել կոմայից, երբ լսել է իր նորածին երեխայի լացը։ Լուսանկարում երջանիկ ընտանիքը լիարժեք է, սակայն նրանց կյանքում շատ դժվար շրջան է եղել:Կեսարյան հատման ժամանակ Շելլի Կոուլն ընկել է կոմայի մեջ և երեխայի ծնվելուց հետո մի շաբաթ շարունակում էր մնալ անգիտակից վիճակում:

Բժիշկները կարծում էին, որ կինն այդպես էլ չի արթնանա, սակայն բուժքույրներից մեկը հրաշալի միտք էր ա-ռաջարկել:Էշլի Մանու անունով բուժքույրը ենթադրեց, որ մոր և նորածին դստեր անմիջական կոնտակտը կա-րող է ուշքի բերել կնոջը:

Մենք այդ մեթոդի կողմնակիցներն ենք: Համարում ենք, որ դա օգտակար է և մոր, և երեխայի համար, համե-նայն դեպս, այս միջոցը ոչ մի վնաս չի կարող հասցնել,-պատմել է Էշլի Մանուն:Բուժքույրը նորածին երեխային՝ Ռայլենին դրեց կոմայի մեջ գտնվող մոր կրծքին:

Երբ երեխան սկսեց արտասվել, կնոջ օրգանների աշխատանքն ակտիվացավ: Մի շաբաթ անց կինն արդեն կա-րողանում   էր ամուր պահել երեխային : Այս լուսանկարն արված է դեպքից մի տարի անց,  այստեղ մայրն ու դուստրն արդեն առողջ են: Դա այն լացն էր, որ փրկեց կնոջս և ստիպեց նրան պայքարե լ, -ասում է երջանիկ ամուսինն ու հայրը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS