Նոր նախադեպը չունեցող հանգստավայր Դիլիջանում, որը կառուցել են տեղաբնակ 2 եղբայրներ ֆանտաստիկ վեպի մոտիվներով. Սա տեսնել է պետք…

Արարատ եւ Էդգար Գուլանյան եղբայրները Դիլիջանում հիմնել են հյուրատուն, որն իր տեսքով հիշեցնում է անգլիացի գրող Ջոն Թոլքինի «Հոբբիթ» ֆանտաստիկ վեպի կերպարների բնակավայրը։

Հյուրատան տնակների մի մասը հողի մեջ է, տանիքը եւս ծածկված է հողի շերտով, իսկ վրան կանաչ խոտ ու ծաղիկներ են։

«Հոբբիթ» գրքում տնակներն անվանվում են հոբբիթի «որջեր», բայց հեղինակը զգուշացնում է, որ որջ ասելով չպետք է հասկանալ կեղտոտ, խոնավ, աղքատիկ տարածք, այլ հոբբիթի որջը հարմարավետությունն է. Դիլիջանում կառուցած «Հոբբիթի տուն» հյուրատան գլխավոր նպատակը եւս հարմարավետության ապահովումն է։

Էդգար Գուլանյանը ոգեւորել է համանուն ֆիլմում պատկերված հոբբիթների տների տեսարանով, ծնվել է հյուրատուն կառուցելու միտքը։
Սա եղբայրների առաջին հյուրատունը չէ. նրանք եւս երկուսն ունեն Դիլիջանում, բայց որոշել են նորը դարձնել տուրիստական վայր։

Եղբայրների նպատակներից մեկն  այն է , որ հյուրատուն եկած տուրիստը կարողանա հնարավորինս մոտ լինել բնությանը։

Մեկ շաբաթ է՝ ինչ բացվել է հյուրատունը. եղբայրները հյուրերի պակասից չեն դժգոհում։

Հյուրատունը կառուցել են ընտանիքի անդամներով, Էդգարը նկարիչ-դիզայներ է, նա է գծագրել հյուրատունը, էսքիզներ արել, իսկ ընտանիքի հայրը՝
Արտավազդ Գուլանյանը տեղացի բնակիչներից կազմված աշխատանքային խմբի հետ ղեկավարել է շինարարական աշխատանքը, որից հետո նկարազարդել են պատերը, հյուրատան կահույքը պատրաստվել է դիլիջանցի վարպետների կողմից։ Արարատի պնդմամբ կարեւոր է, որ հյուրատունը նաեւ աշխատատեղ ստեղծի տեղացիների համար։

Էդգար Գուլանյանը

Հյուրատան յուրաքաչյուր տնակ 20 քմ տարածք է զբաղեցնում, հյուրերին դիմավորում են «Հոբբիթի» ֆանտաստիկ հերոսները։

Ըստ Էդգարի եղել են դժվարություններ, օրինակ, թե ինչպես ցեմենտապատել տնակների տանիքը, որպեսզի պահպանվի կորությունը կամ ինչպես հողի շերտ փռել տանիքի վրա, որպեսզի այն չթափվի։

Տանիքին փռված հողի 4-5 սմ-անոց ծածկույթի տակ մի քանի շերտ տարբեր շինանյութեր են օգտագործել՝ ջուր, խոնավություն չքաշելու համար, խոտի արմատների կողմից բետոնը չքանդելու համար եւ խոտը կանաչ պահելու համար։ Հյուրատան համար կարեւոր է եղել ունենալ կլոր դռներ, ինչպես գրքում հոբբիթների տներն ունեն, սակայն Արարատի պնդմամբ՝ կլոր դռները ամրացնելն այնքան էլ հեշտ չի եղել, քանի որ պիտի կարողանային այնպես անել, որ դռները հեշտությամբ բացվեն։

Առաջին տպավորությունից տները փոքր են երեւում, բայց իրականում բարձրությունը 2-2.5 մետր է։

Եղբայրների համար կարեւոր է Հայաստանում տուրիստների հոսքը մեծացնելը եւ հնարավորինս շատ տուրիստներ Դիլիջան բերելը։

Արարատն ասում է, որ իրենք եւս փորձելու են ունեցած հնարավորությունները օգտագործել. «Պիտի կարողնանաք լավ ծառայություններ մատուցել, որպեսզի Հայաստան եկած տուրիստը դժգոհ չհեռանա եւ հետ գնալուց հետո գովազդի Հայաստանը, իր ընկերներին պատմի Հայաստանի մասին»,- հավելում է Արարատ Գուլանյանը։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Գլխավոր լուսանկարը՝ «Հոբբիթի տան» ֆեյսբուքյան էջից

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS