Նպատակ ունենք, որ ՀՀ-ում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400-800 հազար դրամ աշխատավարձ. Նիկոլ Փաշինյան

Եկամտային հարկի կոմբինացիաները ոնց էլ պտտում ենք, նույնիսկ ամենաանհավանական սցենարներով պարզում ենք, որ որքան էլ իջեցնենք 100 հազար դրամ ստացող մարդու եկամտահարկը, դրանից մարդու եկամուտներն ավելանում են 3-4 հազար, քարը տրաքի 5 հազար դրամով:

«Սխալ կլինի, եթե մենք նպատակ դնենք, որ 80-100 հազար դրամ ստացող մարդը պետք է լավ ապրի, որովհետեւ 80 հազար դրամ աշխատավարձը քիչ է: Ինչ էլ անենք այդ աշխատավարձի հետ, քիչ է: Հետեւաբար մենք պետք է ոչ թե մտածենք, թե ինչ ֆոկուս անենք, որ 80 հազար դրամ աշխատավարձը շատ դառնա, այլ պետք է այնպես անենք, որ աշխատավարձերը ավելանան»,-ասել է վարչապետը:

«Մեր նպատակն է, որ մեր երկրում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400, 500, 600, 800 հազար դրամ աշխատավարձ»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS