Նռան Թևնոց. Աղցան որը կլինի 2020-ի սեղանի համեղ ուտեստը

Առաջարկում ենք պատրաստել «Նռան թևնոց»՝ հավով աղցան, ստացվում է շատ համեղ և ախորժելի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 300գ եփած հավի կրծքամիս
  • 300գ կարտոֆիլ
  • 150գ սոխ
  • 300գ բազուկ
  • 300գ գազար
  • 1 մեշ նուռ
  • 50գ ընկույզ
  • մայոնեզ, աղ՝ ըստ ճաշակի

Եփել կարտոֆիլը, գազարը և բազուկը:

Սոխը մաքրել և մանր կտրատել, տապակել քիչ քանակությամբ ձեթի մեջ: Հավի միսը մանր կտրատել և խառնել սոխի հետ: 2-3 րոպե շոգեխաշել: Համեմել աղով և պղպեղով:

Եփած բանջարեղենը անցկացնել քերիչով և աղով համեմել: Բազուկը խառնել մանր կտրատած ընկույզի հետ:

Հարթ ափսեի մեջտեղում բաժակ դնել և սկսել հավաքել աղցանը:

Առաջին շերտը կարտոֆիլն է: Այն պատել մայոնեզով և դնել գազարի  շերտը, այնուհետև հավի և բազուկի շերտերը: Ընդ որում յուրաքանչյուր շերտին պետք է մայոնեզ քսել:

Վերջում աղցանը պատել մայոնեզով և զարդարել նռան հատիկներով, հանել բաժակը և 1-2 ժամ թողնել սառնարանում:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS