Նրանց համար ամենադժվարն է տանել բաժանումը…ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ այս նշանները ամիսներով բուժում են կոտրված սիրտը

Նրանց համար ամենադժվարն է տանել բաժանումը…ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ այս նշանները ամիսներով բուժում են կոտրված սիրտը։ Բաժա նումը հազվադեպ է հեշտ անցնում, սակայն աստղաբանները վստահ են՝ այն, թե ինչպես ենք մենք տանում հարաբերությունների ավար տը, մեծապես կախված է կենդանակերպի նշանից։ Ոմանք արագորեն «հավաքում են իրենց մասնիկները» և շարժվում առաջ, մյուսն երն էլ խզումը վերապրում են որպես խորը ներքին աղետ՝ երկար, ցավոտ և շատ անձնական։

Այս նշանների համար բաժանումը պարզապես տխրություն կամ ժամանակավոր դադար չէ, այլ իսկական հուզական բեկում, որը հետք է թողնում գալիք ամիսների վրա։ Սիրային կորուստները հատկապես ծանր են տրվում ջրային և հողային տարերքի ներկայացուցիչներ ին՝ նրանց, ովքեր հարաբերություններում փնտրում են անվտանգություն, խորություն և «տան» զգացողություն։

1․ Խեցգետին

Խեցգետինները կենդանակերպի ամենազգայուն նշանն են։ Նրանք սիրում են ամբողջ սրտով՝ առանց վերապահումների և վախերի՝ հարաբերությունների շուրջ ստեղծելով ջերմ, պաշտպանված աշխարհ։ Խզումը նրանց համար նման է այն տան ավերմանը, որը նրանք երկար և հոգատարությամբ կառուցել են։

Բաժանումից հետո Խեցգետինները ամփոփվում են իրենց մեջ՝ նորից ու նորից վերհիշելով անցյալը, վերլուծելով յուրաքանչյուր խոսքն ու արարքը։ Նրանց համար դժվար է բաց թողնել հիշողությունները և էլ ավելի դժվար՝ պատկերացնել կյանքն առանց այն մարդու, ում նրանք կապված էին։ Հարազատների աջակցությունը նրանց համար դառնում է ապաքինման և սիրո հանդեպ հավատի վերականգն ման բանալին։

2․ Ձկներ

Ռոմանտիկ և երազկոտ Ձկներն ապրում են զգացմունքներով։ Նրանց համար սերը հոգիների միություն է, իսկ զուգընկերոջը նրանք հա ճախ տեսնում են իդեալականացման պրիզմայով։ Երբ հարաբերություններն ավարտվում են, փլուզվում է ոչ միայն կապը, այլև ամբողջ ներաշխարհը։

Ձկները ծանր են ընդունում իրականությունը, հաճախ տրվում են մենությանը, ստեղծագործելուն կամ երևակայությանը՝ հուսալով հրա շքի և պատմության շարունակության։ Բաց թողնելու գործընթացը նրանց մոտ կարող է ձգվել ամիսներ և նույնիսկ տարիներ, մինչև նրանք իսկապես պատրաստ կլինեն նորից բացել իրենց սիրտը։

3․ Կարիճ

Կարիճները սիրում են խորը, կրքոտ և անզիջում։ Նրանց համար հարաբերությունները խաղ չեն, այլ ճակատագրական կապ, որտեղ կարևոր են վստահությունն ու բացարձակ նվիրվածությունը։ Եթե խզումն ուղեկցվում է դավաճանությամբ, ցավը դառնում է հատկապ ես սուր։

Արտաքուստ Կարիճը կարող է թվալ հավաքված և սառը, բայց ներսում նրան պատառոտում է հույզերի փոթորիկը։ Ուշքի գալը նրա հա մար նշանակում է անցնել տրանսֆորմացիա՝ ցավի, զայրույթի և ընդունման միջով։ Այս գործընթացը թաքնված է շրջապատից և մեծ ժամանակ է պահանջում, մինչև նա կրկին կարողանա վստահել։

4․ Ցուլ

Ցուլերը գնահատում են կայունությունը, սովորական ռիթմը և վաղվա օրվա հանդեպ վստահությունը։ Նրանք հազվադեպ են թեթևամտ որեն մտնում հարաբերությունների մեջ և միշտ մտածում են հեռանկարի մասին։ Այդ իսկ պատճառով բաժանումը նրանց համար հարվ ած է կյանքի հիմքին։

Ցուլը ծանր է տանում փոփոխությունները և երկար է վարժվում նոր իրականությանը։ Նա կարող է կառչել անցյալից, հուսալ հաշտութ յան և չշտապել նոր հարաբերությունների մեջ։ Նրա համար կարևոր է նախ վերականգնել հենարանի և անվտանգության ներքին զգա ցողությունը։

5․ Առյուծ

Հպարտ Առյուծին սերն անհրաժեշտ է ոչ միայն որպես զգացմունք, այլև որպես սեփական արժեքավորության հաստատում։ Խզումը նրա համար ոչ միայն ցավ է, այլև հարված ինքնասիրությանը։

Բաժանումից հետո Առյուծը հաճախ հագնում է բարեկեցության դիմակ՝ ակտիվ սոցիալական կյանք, վառ լուսանկարներ, սիրախաղ։ Սակայն այդ ճակատի հետևում նա երկար բուժում է վիրավորված «ես»-ը և հարցնում իրեն, թե ինչու եղավ «ոչ բավարար»։ Ժամանակը և սեփական արժեքավորության գիտակցումը օգնում են նրան վերադարձնել ինքնավստահությունը։

Թեև կենդանակերպի այս նշաններին ավելի շատ ժամանակ է պահանջվում բաժանումը հաղթահարելու համար, հենց նրանց ցավի խորությունն է վկայում զգացմունքների ուժի մասին։ Նրանք սիրում են իսկապես՝ անկեղծ, կրքոտ և անմնացորդ։ Եվ դա նշանակում է, որ անցնելով ապաքինման ճանապարհը՝ նրանք կրկին ունակ են ստեղծելու ուժեղ և իսկական սեր։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS