Շերտավոր խմորի համեղ բաղադրատոմս

Հաճախ, խոհանոցում երկար ժամանակ չանցկացնելու համար, կանայք գնում են պատրաստի շերտավոր խմոր: Սակայն այլեւս կարիք չկա գնելու խանութից: Մեր առաջարկած բաղադրատոմսով դուք կպատրաստեք շերտավոր խմոր մի քանի րոպեում:

Ամենաետաքրքիրն այն է, որ այս բաղադրատոմսով պետք չէ անընդհատ բացել ու փակել խմորը: Պարզապես խառնեք բոլոր բաղադրամասերը եւ պահեք սառնարանում:

Անհրաժեշ է.

Մարարին 200 գրամ սենյակային ջերմաստիճանի կամ սերուցքային կարագ

1 ձվի դեղնուց

100մլ  թթվասեր կամ կեֆիր

Աղ ըստ ճաշակի

500 գրամ ալյուր

Պատրաստման եղանակը

Ալյուրի բուրգի մեջ քերեք մարգարինը: Որպեսզի այն չկպչի քերիչին, անընդհատ թաթախեք ալյուրի մեջ: Ձեռքերով տրորեք կարագն ու ալյուրը, ավելացրեք դեղնուցը, թթասերն ու աղը: Հունցեք, եթե խմորը դեռ կպչուն է մի քիչ ալյուր ավելացրեք: Փաթաթեք սննդային թաղանթվ ու դրեք սառնարանը: Խմորը պատրաստ է: Դրանից կստտացվի  հրաշալի խաչապուրի կամ այլ քաղցր թխվածք:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS