Շուշիում պղծել են սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը

Ադրբեջանցիները պղծել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը: «Շուշին թշնամուն տվողները երկրային ու երկնային կյանքում պատասխան են տալու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:Նշենք, որ տևական ժամանակ էր՝ հասարակությունը հորդորում էր իշխանությանը տեղափոխել հու-շարձանը Հայաստան՝ խուսափելու համար նման ճակատագրից:

Ավելի վաղ այս կապակցությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը հայտնել էր. «Երբ մեր զոհված երեխեքի մարմինները, նախորդ պատերազմի հերոսների շիրիմները, Ղազանչեցոցի սուրբ մասունքները կհա-նեն, վստահաբար, այդ մեքենայի մեջ տեղ կլինի նաև Վազգենի հուշարձանին: Իսկ հիմա Վազգենի շիրիմը Եռա-բլուրում է, տուն-թանգարանը՝ Արարատում»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS