Ո՞ւմ է սպառնում ծերունական թուլամտությունը․ Գիտնականների շոկային բացահայտումը․․․

Դեռևս ակադեմիկոս Բեխտերևը (ականավոր գիտնական, որն իրեն նվիրել է մարդկային ուղեղի ուսումնասիր-մանը) ասել է, որ կյանքի ճանապարհներին բանականությունը չկորցնելով մահանալու երջանկությունը կտրվի մարդկանց միայն 20%-ին:Մնացածները, ցավոք, դառնալով զայրացած մարազմատիկներ կամ մեծ տարիքի մի-ամիտ երեխաներ՝ բեռ կդառնան իրենց մտերիմների համար:

Ծերունական թուլամտություն

հետագայում այդ բաղձալի 20%-ի մեջ հայտնվելու համար պետք է արդեն հիմա սկսել գործել:Տարիքի հետ ինտելեկտուալ ծանրաբեռնվածությունը հասնում է խաչբառեր լուծելուն, հեռուստատեսությունը փոխարինում է գրքերին, հոբբիի նկատմամբ հետաքրքրությունը կորչում է…

Առաջնային առաջադրանքներն են դառնում մի լավ քնելը և ուտելը:

Որքան շատ է մարդը հանգստանում, այն-քան շատ է իրեն վնասում:

Ում է սպառնում թուլամտություն

Ուղեղի ծերունական դեմենցիա առավելապես նրանց է սպառնում, ովքեր կյանքում չեն փոխում իրենց սահմա-նումները:Չափազանց սկզբունքայնությունը, համառությունը, պահպանողականությունը ավելի շուտ կհանգեց-նեն թուլամտության, քան ճկունությունը, իրավիճակին հարմարվելու ունակությունը, հուզականությունը և հե-տաքրքրասիրությունը:Ստույգ հետևել՝ երբ է վրա հասնում թուլամտությունը, շատ բարդ է: Չէ՞ որ դա խելագա-րություն չէ, հոգեկան շեղում չէ, հիվանդություն չէ:Թուլամտությունը միանգամից վրա չի հասնում, այլ զարգա-նում է տարիների ընթացքում:Կան անուղղակի նա-խապայմաններ, որոնք մատնանշում են, որ պետք է շտապ զբաղվել սեփական ուղեղով:

1. Քննադատության հիվանդագին ընկալում, չափազանց նեղացկոտություն:

2. Ինչ-որ նոր բան սովորել չցանկանալը: Օրինակ՝ մարդն ավելի շուտ կհամաձայնվի հին հեռախոսը վերանորո-գել, քան կսկսի նոր տեխնիկայից գլուխ հանել:

3. Ուշադրության կնտրոնացման դժվարություններ. դժվարացել է լուրջ գրականությունն ընկալելը, իսկ կարդա-ցածը հեշտությամբ մոռացվում է:

4. Եթե ընթերցանություն, ապա հեշտ, եթե կինո, ապա ժամանցային… Ինչո՞ւ լարվել:

5. Չափազանց եսակենտրոնություն. մարդը հստակ համոզված է, որ շրջապատողները պետք է իրեն հարմար-վեն, ուրիշ ոչ մի կերպ:

6. Լավ ժամանակների հաճախակի կարոտախտ:

Այս ամենը ժամանակի ընթացքում կարողէ պարարտ հող ստեղծել տարեց ժամանակ թուլամտության առաջաց-ման համար:Ուստի միշտ պետք է ժամանակ գտնել (և ցանկանալ) ինչ-որ նոր բան սովորել, չդադարել զարմա-նալ և աշխարհին հետաքրքրասեր աշակերտի աչքերով նայել:Ուղեղդ տոնուսի մեջ պահիր:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS