Ողբերգական դեպք. Ռուսաստանում գնդակահարել են այս հայ երիտասարդին

Ողբերգական դեպք․ Ռուսաստանում երիտասարդ հայի են գնդակահարել

Չելյաբինսկում այս գիշեր սպանել են տեղի բնակիչ 22-ամյա Դավիթ Խուդոյանին: Հարուցվել է քրեական գործ, իրավապահներն աշխատանքներ են տանում հանցագործությունը կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Հայտնվում է, որ երիտասարդ հայը հրազենային վնասվածքը ստացել է որովայնի շրջանում, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Որոշ տեղեկություններով, 22-ամյա տղայի սպանության հետ կարող են կապ ունենալ վերջինիս երկու ընկերները, ովքեր զենք են ունեցել:

Դավիթն ընտանիքի հետ բիզնես գործունեություն էր ծավալում շինարարության ու հացաբուլկեղենի ոլորտում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS