Ոչնչացվել է ադրբեջանական կորպուսի գեներալ Հիքմեթ Հասանովը

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հայտնի է դարձել, որ այսօր կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիք-մեթ Հասանովը սպանվել է հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում ծանր մարտերի ընթացքում: Գեներալ Հիքմեթ Հասանովը 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ ղեկավարել է մարտերը Աղդա-մում, Թարթարում և Գորանբոյի շրջանում։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների ժամանակ Հասա-նովը ղեկավարել է Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները և գրոհներ կազմակերպել Մատաղիսի ուղղությամբ։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Հասանովը ընկել է հենց մարտերի ժամանակ, ղեկավարելով իր հրամանա-տարության տակ գտնվող կորպուսը։ Սպասվում է, որ Բաքուն շուտով պաշտոնական կհայտնի Հասանովի մահվան մասին լուրը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS