Որդու գրառումը. Դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներում, այդ թվում մեր կայքում, տարածվեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան լուրը:

«Իմ հայրը դեռ ողջ  է։ Խնդրում եմ մի տարածեք սխալ ինֆորմացիա։ Նա ծանր հիվանդ է , կոմայի մեջ և դեռ պայքարում է կյանքի համար» ,-գրել է Ռուդոլֆ Ղևոնդյանի որդին՝ Գոռը, ֆեյսբուքյան իր էջում։

Սխալ տեղեկությունը համացանցում  տարածել էր դերասանի բարեկամներից մեկը։

Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը նույնպես  տեղեկացրել է, որ  դա ապատեղեկատվություն է, Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել:

«Ռուդոլֆ Ղևոնդյանը ներկայումս գտնվում է Բելգիայում: Այո, վիճակը ծանր է, բայց, Փառք Աստծո, չի մահացել»,-նշել է Անի  Ներսիսյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS