Որո՞նք են աշխարհի ամենահայտնի արտահայտությունները

1.<<Ես սիրում եմ քեզ >>:

Սա աշխարհում ամենատարածված արտահայտություններից մեկն է: Ինչու՞ ենք մենք սիրում արտասանել և միևնույն ժամանակ  լսել` «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը : Հաճախ սա մի արտահայտություն է, որն արտահայտվում է նախքան հարաբերությունների հաջորդ քայլը կատարելը:

Ահա հաջորդ վեց արտահայտությունները, որոնք համարում են  կարևոր և հնարավոր է ավելի կարևոր, քան «ես սիրում եմ քեզ» -ը: Արտահայտություններ, որոնք, կարծում եմ, բոլորս պետք է լսենք նրանցից, ում հետ մոտ ենք:

  1. «Ես ներում եմ քեզ»

Ես ներում եմ քեզ այն ամենի համար, ինչ արել ես կամ անում ես, ինչը կարող է ինձ ցավ պատճառել: Ես ներում եմ քեզ ամեն ինչ: Հիմնական բանը այն է, որ դուք ինքներդ ձեզ կներեք այն ամենը, ինչ ներում եք…

  1. «Ես ուզում եմ իմ ժամանակը նվիրել քեզ»:

Ես անձնազոհ կլինեմ քեզ համար: Ես  մինչ ուշ ժամ կլինեմ քեզ հետ:

  1. «Ես հարգում եմ քեզ»:

Ես հարգում եմ Ձեզ, նրա համար, թե դուք ո՞վ եք: Ես հարգում եմ, թե ինչպե՞ ս եք հաջողության հասնում և երբ ձախողվում եք … ես միշտ հարգելու եմ Ձեզ:

  1. «Ես քեզ կաջակցեմ»:

Ես կաջակցեմ քո հույսերին և երազանքներին: Ես պատրաստ եմ կիսել քո բոլոր ծրագրերը և պարզել, թե ինչպե՞ ս օգնել դրանք իրականացնել: Ես քեզ թույլ չեմ տա ընկնել, քանի որ միշտ հենարան  կլինեմ:

  1. «Ես քեզ կպաշտպանեմ»

Ես կպաշտպանեմ քեզ անախորժություններից: Ես կպաշտպանեմ քո սիրտը ցավից: Եվ ամենակարևորը, ես քեզ կպաշտպանեմ քո հիմարությունից:

  1. «Ես նվիրված եմ քեզ»:

Ես քեզ չեմ թողնի: Ես այստեղ եմ քեզ համար, ես քոնն եմ լինելու  միշտ: Դու’ իմ կյանքն ես, դու’ իմ տիեզերքն ես:Ոմանք կարող են պնդել, որ եթե ինչ-որ մեկին սիրում ես, ապա այս բոլոր արտահայտությունները  մասն են կազմում այդ սիրո: Նա, ով սիրում է ձեզ, ինքնաբերաբար զոհաբերում է  իրեն ձեզ համար:

Եթե ​​իսկական սերը լիներ այն ամենը, ինչ մեզ պետք է, սիրելն  այդքան էլ դժվար չէր լինի, և մարդիկ այդքան հեշտությամբ չէին բաժանվի:Լավ է լինել այն մարդու կողքին, ով սիրում է քեզ, հոգ է տանում, ում կողքին ապահով ես զգում…նրա կողքին, ով քեզ կտա ավելին, քան ես սիրում եմ քեզ» արտահայտությունը:

Կարող եք գտնել շատ էժան ավիատոմսեր ամենաէժան ավիատոմսերի կայքում

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS