Որոշ մարզպետներ պաշտոնանկ կարվեն. Գիտե՞ք ովքեր են և ինչ է սպասվում նրանց…

Վերջին շրջանում քննարկումների տիրույթում է մարզպետների պաշտոնանկության հարցը։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում 5 մարզպետ պաշտոնանկ կարվի, նրանք են՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ եւս երկու մարզպետ, որոնց անունները չկարողացանք ճշտել։
Պաշտոնանկ արվող մարզպետները այլ պաշտոններ կստանան, նրանք կնշանակվեն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարներ։

Ի դեպ, Արարատի մարզպետի պաշտոնանկության մասին դեռ ամիսներ առաջ էինք գրել՝ նշելով, որ նրան հնարավոր է փոխարինի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։

Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնանկությամբ իշխանությունները ցանկանում են Կոտայքում ստեղծված լարված իրավիճակը թուլացնել, մասնավորապես՝ Ռոմանոս Պետրոսյան-Սասուն Միքայելյան, Ռոմանոս Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հակասությունները։

Պաշտոնանկ արվող մյուս երկու մարզպետները, որոնց անունները մեզ ճշտել չհաջողվեց, որեւէ պաշտոն չեն ստանա։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS