Որտեղից է տան տարբեր տեղերում ձմռանը փոշի կուտակվում․․․Ահա հիմնական աղբյուրները

Որտեղից է տան տարբեր տեղերում ձմռանը փոշի կուտակվում․․․Ահա հիմնական աղբյուրները։Արդյո՞ք երբևէ մատծել եք, թե որտե-
ղից է տանը այդքան շատ փոշի հավաքվում, ու հատկապես այն դեպքում, երբ կանոնավոր կերպով տանը մաքրություն եք անում:

Տաք եղանակին, երբ պատուհանները միշտ բաց են լինում, դեռ հասկանալի է: Իսկ ահա ձմռանը պատուհանները բացում ենք շատ
կարճ ժամանակով՝ միայն օդափոխելու համար, բայց միևնույնն է, տանն ամենուր փոշի է կուտակվում:Պարզվում է՝ դա ունի մի քա-
նի պատճառ:

  • Բույսեր

Սենյակային բույսերը բարենպաստ են ազդում բնակարանի օդի վրա, մաքրում են ու լցնում թթվածնով: Սակայն հենց դրանք էլ դառ-
նում են փոշու առաջացման պատճառ:

Բանն այն է, որ ծաղիկները տարածում են մանր փոշի, որը միանում է այլ մասնիկների հետ և կուտակվում մակերեսների վրա: Խո-
նավ մաքրություն անելիս մի մոռացեք նաև ծաղիկների տերևների մասին:

  • Փափուկ կահույք

Հավանաբար փափուկ կահույքը մաքրում եք միայն այն ժամանակ, երբ դրա վրա ինչ-որ բան է թափվում: Լավագույն դեպքում անց-
նում եք փոշեկուլով: Բայց դա էլ քիչ է: Պետք է պարբերաբար իրականացնել բազմոցի, բազկաթոռների և աթոռների լիարժեք մաք-
րում:

  • Գորգեր

Նախկինում գորգերը համարվում էին ճոխություն. դրանք փռում էին բոլոր սենյակների հատակներին և կախում պատերին: Հիմա
նման դեկորից շատերն են հրաժարվում, քանի որ գիտեն,որ այն մեծ քանակությամբ փոշի է կլանում: Եթե սիրում եք գորգեր, ուրեմն
հաճախակի լվացեք դրանք, մաքրեք փոշեկուլով և թափ տվեք:

  • Փափուկ խաղալիքներ

Ամեն նոր փափուկ խաղալիքն իրենից ներկայացնում է օդը աղտոտող փոշու աղբյուր: Խաղալիքները պետք է հաճախակի լվանալ:

  • Անկողին

Անձնական հիգիենայի կանոններին համաձայն, անկողնային պարագաները պետք է լվանալ շաբաթական 1 անգամ, բացի այդ, կար-
ևոր է առավոտյան արթանանալուց հետո օդափոխել այն 15 րոպե և միայն հետո հավաքել: Այդպես կկանխարգելեք փոշու կուտակ-
ումը և տարածումը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS