Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած Ղևոնդ Ավետումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թե որ-տեղից թուրքը անարգել հասավ Հադրութ։Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը նահանջեցինք Բանաձոր (1): Մոտ 5ժ անձևի տակ ( լետնի հագած թրջվելով) հասանք Բանաձոր կեսգիշերն անց: Լավ սառեցինք գիշերը, թաց շորերը հագներս չորացավ, նոր առավոտյան նոր ձմեռային շորեր վերցեցինք, միացանք 3 հոգով մի ջոկատի: 25 հոգանոց մեր ջոկատով իջանք (կարմիրով) Ջաբրայիլի խաչմերուկի մոտ պարտիզանական պայքարի:
Էստեղ հետաքրքիրը սկսեց. մի քանի րոպե հետո տեսնում ենք, որ թուրքերն են մեքենաներով գալիս մեր եկած ճանապարհով: Մի կես ժամ հետո հրետակոծությունը սկսվեց և թիկունքից և առջևից: Մեզ ձորից միացան Հա-յաստանի ամենաուժեղ տղերքը, բոյից էին գալիս, ոտքից գլուխ ցեխ, ավտոմատներն ամբողջովին ցեխի մեջ կորած: Էն 18-20 տարեկան տղերքն էին, ովքեր գետնի տակից դուրս էին գալիս ու սկսում փրթել- թափել: Նայում էիր նրանց ու նախանձից մեռնում. հալալ ա, հալալ:
Հրամանատարիս իմացության շնորհիվ երկնքից մեր գլխին թափվող սնարյադների տակից դուրս եկանք: Ի դեպ, հրամանատարս այն հրամանատարն էր, որ համ խելացի էր, համ դուխով ու զինվորին երբեք չէր թողնի (ցավոք ամբողջ պատերազմի ժամանակ իր նման հրամանատարի էլ չեմ հանդիպել, ամեն մեկի մոտ էդ հատ-կանիշներից մեկը պակասում էր): Մեր արդեն 24 հոգանոց ջոկատով ու ուժեղ Տղերքի հետ նահանջեցիք դեպի Հադրութ: Ճանապարհին ցեխ, անձրև, սնարյադ, սնայպեր ու 8 կգ դարձած վատնիկ (արա էդ շորը ո՞վ ա ստեղծել, ես դրա …):

Հասանք 2 կետը, որտեղ գտնվում է սիրուն մի լճակ: Նրա գույնը կախարդական էր, այդպիսի լիճ Հայաստանում չկա ու այդպիսի գեղեցկություն ոչ մի տեղ ու ոչ մեկի մոտ չկա: 2 րոպե զմայլվելուց հետո և «անպայման կվերա-դառնանք» խոստանալուց հետո շարժվեցինք (կրակի տակ էինք):
3 կետում կամանդիրիս հարցրի.
-Կամանդիր, էստեղ դիրքավորված ոչ մի զինվոր չկա, վաղը մյուս օրը թուրքը էստեղով հանգիստ կհասնի Հադրութ:
Ասեց.
-Գիտեմ Ղևոնդ, բայց մենք բան չենք կարա անենք, գնացինք:
Մոտ 30 կմ քայլելուց հետո մեռած հասանք Հադրութ:
4 օր հետո թուրքը հասավ Հադրութ…
Հիմա հարցեր.
-Ինչու՞ 3 կետում երկայնքով բնագիծ չկար, զինվոր չկար:
-Ինչու՞ էին Ջաբրայիլի զորքը, լիքը կամավորներ Հադրութ քաղաքում ու չէին հանվում 3՝ բնագիծ հիմնելու:
-Մի՞թե էդքան դեբիլ էիք, չէիք հասկանում, որ առանց պաշտպանելու թուրքը այդտեղով ձեռները գրպանները դրած հասնելու է Հադրութ: Իսկ դուք հետո կանգնելու էիք ու ասեք` վայ էս ո՞նց հասան Հադրութ, հասեք փրկե՜ք:
Թուրքը հասավ Հադրութ, մտավ մեր թիկունք ու հաղթեց:
Հադրութը ծախեցին, էս ուղղակի շանտղություն էր»:
