Ունեի ընտանիք, երջանիկ էի, բայց վերջերս որդիս, հարսս ու նույնիսկ թոռս մաղթեցին, որ շուտ սատկեմ․․․Այժմ միայն դրա մասին եմ երազում

Ունեի ընտանիք, երջանիկ էի, բայց վերջերս որդիս, հարսս ու նույնիսկ թոռս մաղթեցին, որ շուտ սատկեմ․․․Այժմ միայն դրա մասին
եմ երազում։Ժամանակին ունեի ընտանիք։ Բայց հիմա որդիս այլևս չի խոսում ինձ հետ, հարսիս համար ուղղակի գոյություն չունեմ,
նույնիսկ դրսում տեսնելիս չի բարևում։ Թոռս նույնպես արհամարհում է։ Գիտեմ, որ արդեն ծոռ ունեմ, 1,5 տարեկան է, բայց երբեք
չեմ տեսել նրան։Ես որդուս շատ լավ եմ դաստիրակել, նա երբեք նույնիսկ 10 դրամ չէր գողանա, իսկ ահա հարսս թերացել է թոռանս
հարցում։

14 տարի առաջ ես խանութում էի աշխատում՝որպես հաշվապահ։Մի օր էլ գիշերը միացավ անվտանգության ազդանշանը։ Անվտան-
գության աշխատակիցներն այն դեպքում գնում էին խանութ, եթե փակ էր լինում, գալիս էին իմ տուն, քանի որ բանալի ունեի, և եթե
ես տանն էի լինում, իսկ բանալին էլ ինձ մոտ, նոր գնում էին տնօրենի տուն։Առավոտյան գնում եմ խանութ,բացում սեյֆը և հայտնա-
բերում, որ դատարկ է։ Իսկ այնտեղ մի ամբողջ շաբաթվա գումարն էր՝ մոտ 2 000 000 դրամ։

Տնօրենը խանութում հաշվարկ արեց, պակասում էր մի քանի շիշ թանկարժեք ալկոհոլ և մի քանի տուփ էլ ծխախոտ։Սկսվեցին ան-
վերջ ստուգումներ, իսկ ոստիկանների համար գլխավոր կասկածյալը ես էի։ Միայն թե տնօրենն իմ կողմից էր, ես նույն տեղում աշ-
խատել էի 9 տարի։Դեռ այդ դեպքը չէր բացահայտվել, կրկնվեց նույն պատմությունը․ գումարը չկա, տարել են ալկոհոլ և ծխախոտ։
Հենց այդ ժամանակ էլ սկսվեցին սրտիս հետ կապված լուրջ առողջական խնդիրները։

Նորից ոստիկաններ, վկաներ, հարցաքննություններ․․․ փոխեցին բոլոր բանալիներն ու կողպեքները, բայց դրանից հետո էլի ամեն 1-
2 շաբաթը մեկ ազդանշանը միանում էր և հայտնաբերո ւմ էին, որ էլի կողոպտել են խանո ւթը։ Վերջին դեպքից հետո որոշեցին այլ
կերպ գործել․ հատուկ մարդիկ պատրաստ սպասում էին խանութի մոտակայքում,որ տեղում բռնեն գողերին։Հենց ազդանշանը միա-
ել է, անվտանգության աշխատակիցները փակել են դուռը և կանչել ոստիկաններին։

Մինչ նրանք գալիս էին,գողերից մեկը փախել էր հացը ստանալու փոքր պատուհանից։Երբ միացավ ազդանշանը, ինձ նույնպես զան-
գեցին։Ես վեր կացա,որ ստուգեմ պայուսակս․ բանալին չկար։ Ես կանգնած էի միջանցքում և չէի հավատում աչքերիս։ Հանկարծ տե-
սա, որ մեր տան մուտքի դուռը բաց է։ Անջատեցի լույսը և սկսեցի սպասել։ 2 րոպեից ներս թռավ թոռս։ Այդ պահին 16 տարեկան էր։
Տեսնելով ինձ՝ սկսեց աղաչել․

-Տատ, խնդրում եմ, չհանձնես ինձ։ Ես էլ չեմ անի։ Տատ, չանես նման բան։

Սրտիցս արյուն գնաց․․․ բայց ես հավաքեցի ոստիկանների համար և ամեն ինչ պատմեցի։ Հանձնեցի հարազատ թոռանս։ Տեսնելով,
որ իրեն չեմ պաշտպանելու՝ փախավ։Դե նրան շատ շուտ գտան և տարան բաժին։ Հետո եղավ դատը․ ինձ հանեցին աշխատանքից,
պիտի փոխհատուցեի ամբողջ գողացած գումարը։ Իսկ երբ հնչեց դատարանի որոշումը, որ թոռս պիտի ազատազրկված մնա 2,5
տարի, հարսս ապտակեց դեմքիս և մաղթեց շուտ սատկել։

Որդիս էլ ուղղակի նայեց ինձ՝ ատելոթյամբ լցված և ոչինչ չասաց։Պարզվում է,որ այդքան ժամանակ թոռս վերցրել է բանալին իմ պա-
յուսակից, ընկերն էլ իրեն սպասել է խանութի մոտ, որ մեզանից 2 տուն այն կողմ է գտնվում։ Թոռս շատ լավ գիտեր իմ աշխատասեն-
յակի տեղը, հարյուր անգամ եկել է ինձ մոտ։ Մինչ ոստիկանների հասնելը նրանք վերցրել են գումարը և ապրանքը և դուրս վազել։

Մինչ ինձ զանգել են, թոռս միշտ հասցրել է բանալին դնել պայուսակիս մեջ, դրա համար էլ ոչինչ չեմ կասկածել։Իսկ գողացած գումա-
րով ընկերներով գնացել են սաունաներ, կազինոներ,մի խոսքով՝ զվարճացել են։Հիմա որդիս ու հարսս իմ առաջ նույնիսկ իրենց տան
դուռը չեն բացում։ Փակ դռան հետևից գոռում են․

-Դու մեզ համար մեռած ես, գնա։

Այս ամբողջ ընթացքում թոռս մի անգամ եկել էր իմ տուն,առաջարկում էր ներել ինձ,եթե տունս նվիրեմ իրեն, իսկ ես գնամ ծերանոց։
Իսկ ինչի՞ համար։ Մի՞թե ես մեղավոր եմ, որ ինքը անառակ է։ Մեր վերջին հանդիպման ժամանակ թոռս էլ մաղթեց ինձ՝ որքան հնա-
րավոր է շուտ սատկել։Ես հիմա ներել եմ նրանց բոլորին, բայց միայն մի ցանկություն ունեմ․ որ թոռանս մաղթանքը շուտ կատարվի։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS