Ուշադրություն. Քիչ առաջ Գազպրոմարմենիան կարևոր հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետությունում հեղուկացված գազի ներկրման, իրացման, շարժական կետերի տեղադրման, գազաբալոնների լցավորման ու դրանց շահագործման գործառույթները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի իրականացնում:

Դրանք իրականացվում են տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռներեցների կողմից ՝ համապատասխան լիզենզիաների առկայության պայմաններում:

Այս մասին տեղեկացրին ընկերությունից:

Այնուամենայնիվ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հարկ է համարում հիշեցնել, որ անհրաժեշտ է հեղուկացված գազի օգտագործման ժամանակ պահպանել անվտանգության պահանջների մի քանի դրույթներ՝

 չտեղադրել բազմաբնակարան շենքերում հեղուկացված գազի բալոնները տեխնիկական պայմանների բացակայության դեպքում,
 չտեղափոխել հեղուկացված գազի բալոններն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով,
 չօգտագործել երկարատև շահագործման ընթացքում կուտակված նստվածքներով հեղուկացված գազի բալոններ,

 չլիցքավորել չփորձարկված, ժամկետանց, մեխանիկական վնասվածքներով հեղուկացված գազի բալոններ:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS