Ուսուցչուհին մի տարրական հարց տվեց դասարանի ոչ այնքան լավ սովորող աշակերտուհուն․․․Աշակերտուհին այնպիսի պատասխան տվեց, որ չի մոռանա ամբողջ կյանքում

Ուսուցչուհին մի տարրական հարց տվեց դասարանի ոչ այնքան լավ սովորող աշակերտուհուն․․․Աշակերտուհին այնպիսի պատաս-խան տվեց, որ չի մոռանա ամբողջ կյանքում։Աննան մեծացավ, ու եկ ավ նրա դպրոց հաճ ախելու ժամանակը։ Բայց դրանից առաջ պիտի ստանդարտ թեստավորում անցներ․ անհրա ժեշտ էր ստուգել ուսման համար նրա պատրաս տակամությունը։

-Դե, սկսենք ամենատարրական բանից,- ասաց հոգեբանն ու սեղանին դրեց մոմե մր գերը։

— Ահա, խնձոր, տանձ, նարինջ ու ծիրան։ Էս ամենին մի բառով ի՞նչ են ասում։ Աննան հապաղեց ու աչքերը կախեց։

-Դե ինչ, շարունակենք։ Սա լոլիկ է, սա՝ վարունգ, սա՝ էլ կարտոֆիլ, իսկ սա՝ սոխ։ Ի՞նչ ենք սրանց ասո ւմ մի բառով։

Աղջնակը հուզմունքից շրթո ւնքը կծեց։

-Ելակ, բալ, մորի․․․

-Սովորաբար սրանց ի՞նչ են ասում։ Չգիտե՞ս։

-Մոռացել եմ,- կամացուկ ասաց փոքրիկը՝ մի կերպ զսպելով արցունքները։

-Ինձ թվում է՝ ձեզ համար դեռ վաղ է դպրոց գնալ, արդյունքն ամփոփեց հոգե բանը։

— Մի տարի էլ սպասեք, կզբաղվեք ձեր դստեր հետ։ Նա դեռ տարրական բաներ չի իմանում։

Մայրը զարմացած հայացք գցեց երեխայի վրա.

-Աննա, մի՞թե չգիտես՝ էս ամենին ինչ են ասում մի բառով։

-Հա՜, հիշեցի,- աղջկա դեմքը պայծառացավ։

-Կաղապարվածք։ (Պլաստմասից պատրա ստված իրեր, որոնք փոխարինում են իրական առար կաներին)

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS