Տղամարդը տուն վերադառնալուց հետո միշտ նստում և հեռուստացույցէր նայում,բացարձակապես չէր զբաղ-վում երեխաների հետ,չէր հետաքրքրվում նրանցով։Օրերից մի օր կինը էլ չդիմացավ,թողեց և դուրս եկավ տնից թողնելով երեխաներին հայրիկի հետ։Մի քանի օր հետո նա նամակ ստացավ ամուսնուց։
Սիրելիս,մի քանի օր առաջ մենք վիճեցինք։Դու բարկացար և թողեցիի հեռացար տնից։Այդ պահին ես միայն ու-զում էի նստել բազմոցին,նայել ֆուտբոլ և հանգստանալ։Ես շատ հոգնած էի,վատ տրամադրություն ունեի,իսկ երեխաները անընդհատ լացում էին։

Դու ինձ անընդհատ մեղադրում էիր,որ ես չեմ զբաղվում երեխաների հետ,չեմ խաղում նրանց հետ,հոգ չեմ տա-նում նրանց մասին։Ես չդիմացա և ասացի,որ շատ եմ հոգնում աշխատանքի վայրում,տուն գալուց հետո հան-գտսանալու կարիք եմ ունենում,իսկ երեխաները անընդհատ լացում և աղմկում են։
Երբ դու բարկացած հեռացար,ես մնացի երեխաների հետ մենակ։Հաջորդ օրը ես ստիպված էի ազատ օր վերց-նել երեխաների մասին հոգ տանելու համար,քանի որ դու ետ չվերադարձար։Ես մի ամբողջ օր մնացի երեխա-ների հետ տանը։Ես ընդունում եմ,որ կյանքում նման դժվար գործ չէի արել։ Չա-փազանց բարդ էր հոգ տանել միանգամից 3 երեխաների մասին,նրանք անկառավարելի են։

Ես ժամանակ չունեի ոչ սնվելու ոչ հանգստանալու։Ես հասկացա,որ բնական է այն,որ դու չես կարողանում հաս-ցնել քեզ հետևել սպորտով զբաղվել։Ես հասկաց,որ մայրությունը մշտական զիջումներ է ենթադրում։
Դու չես կարողանում հանդիպել ընկերուհիներիդ հետ,չես կարողանում ժամանակ անցկացնել առանց երեխա-ների։ Ես հասկացա,որ մայրերը այս հասարակության մեջ ամենակարևոր դերն են ունենում,սակայն դա ոչ միշտ են գնահատում։Ես հիանում եմ քեզնով,ինչպես է քեզ մոտ այդ ամենը ստացվում
