Պատահաբար աղջիկը ամուսնացել է անծանոթի հետ

Հոնկոնգի բնակչուհին պատահաբար ամուսնացել է Չինաստանից անծանոթ տղամարդու հետ՝ հարսանիքների կազմակերպիչների դասընթացների ժամանակ։ Այս մասին հաղորդում է South China Morning Post–ը։

21-ամյա աղջիկը ուշադրություն է դարձրել վիզաժիստներ պահանջող հայտարարության վրա, որը լավ աշխատավարձ էր խոստանում և աշխատանքային փորձ չէր պահանջում։ Երբ նա դիմել է նշված հասցեով, նրան համոզել են գրանցվել հարսանիքների կազմակերպման անվճար դասընթացներին։

Դասընթացների ավարտին, քննության ժամանակ, աղջիկը պետք է հարսի դեր խաղար և ամուսնություն գրանցեր մի տղամարդու հետ, որը փեսայի դերն էր կատարում։ Դասընթացների կազմակերպիչները վստահեցրել են, որ քննությունից հետո ամուսնությունը կլուծարեն։ Հոնկոնգ վերադառնալուց հետո նա իմացել է, որ դա տեղի չի ունեցել և ինքը, փաստորեն, ամուսնացած է։

Աղջիկը ենթադրում է, որ հանցավոր խմբի զոհ է դարձել, որոնք խաբեությամբ իրեն ամուսնացրել են։ Նրա բողոքներին ոստիկանությունում ուշադրություն չեն դարձրել, սակայն գործին են լծվել Հոնկոնգի արհմիությունների ֆեդերացիայի իրավաբանները ովքեր ենթադրում են, որ էլի կան տուժած կանայք։

Հանցագործներին կարող էր հետաքրքրել Հոնկոնգում բնակության թույլտվությունը, որը տրվում է ՉԺՀ քաղաքացիներին այն դեպքում, եթե նրանց ամուսինը կամ կինը ապրում են այդ քաղաքում։

Նյութի աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS