Պատահաբար հանդիպեցին երկու նախկին համադասարանցիներ…նրանք չէին հանդիպել 15 տարի

Փողոցում պատահաբար հանդիպեցին երկու նախկին համադասարանցիներ: Չէին տեսել միմյանց 15 տարի:

Ինչպե՞ս ես, — հարցրեց մեկը:

Շատ լավ եմ, վերջերս ամուսնացա աշխարհի լավագույն կնոջ հետ,-ասաց նա:

-Հա՞…իսկ ինչպիսիսնն է, որ նրան լավագույնն ես համարում:

-Նա իրոք լավագույնն է: Գեղեցիկ, բարի, խելացի և զգայուն:

-Հա, բախտդ բերել է: Իսկ ես ամուսնալուծվել եմ 2 տարի առաջ:

-Իսկ ինչու՞:

-Ինչու՞: Չստացվեց: Անընդհատ արտասվում էր՝ առանց պատճառի, շատ նիհար էր, սիրում էր շատ խոսել՝ խելացի ձևանալով:

-Դե հա, պատահում է: Իսկ հիմա ինչպե՞ս ես:

-Լավ եմ: Իմացել եմ, որ նախկին կինս ամուսնացել է, իսկ ես դեռ միայնակ եմ:

Դրանից հետո նրանք մի երկու խոսք էլ փոխանակեցին և ամեն մեկը գնաց իր ճանապարհով: Եվ նրանք այլևս երբեք չհանդիեցին: Եվ չիմացան, որ խոսում էին միևնույն ԿՆՈՋ մասին:

Այդպես է կառուցված աշխարհը: Այն, ինչ մենք լցնում ենք սիրով, դառնում է լավագույնն ու ամենահիանալին: Եվ բանն այն չէ, որ ինչ-որ մեկը վատն է կամ լավը, պարզապես մենք պիտի կարողանանք ամեն ինչին սիրով նայել…

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS