Պատմում եմ 6 կարևոր հնարքի մասին, որոնք օգնում են տունը մշտապես մաքուր պահել․Այս հնարքներով ինձ ուրախացրել է ընկե-րուհիս․․․Շատ կանայք գանգատվում են, որ չեն կարո ղանում տունը պա հել անթերի մաքուր․․․Այժմ կիսվում ենք 6 պարզ հնարքնե-րով, որոնք կօգնեն քիչ ժամանակ ծախսելով՝ տունը պա հել մաքուր ու կոկիկ վիճակում։

- Անմիջապես ուտելիք պատրաստելուց հետո լվացեք ափսեները։
Առաջինը, հետո չեք պայքարի չորացած սնունդի մնացորդների դեմ, բացի այդ լվացարանի մեջ մինչ առաստաղ ափսեներ չեն կուտակվի։

- Եթե որևէ իր եք վերցրել, անպայման վերադարձրեք այն տեղը։
Ուղղակի մի ծուլացեք և դարձրեք դա սովորություն։ Կնկատեք, որ տանը ավելի հավաքված է դարձել։
- Երբեք մի հետաձգեք որևէ գործ։ Եթե կարող եք այսօր անել, մի թողեք վաղվա։
Որպես կանոն, մանրուքները, որոնք կարող եք այդ պահին անել, հետո կրկնակի գործ են թվում։

- Քնելուց առաջ 10 րոպե հատկացրեք՝ բոլոր իրերը, գրքերը, առարկաներն ու հագուստը իրենց տեղը դնելուն։
Առավոտյան կարթնանաք ավելի բարձր տրամադրությամբ և հանգիստ սուրճ կխմեք, այլ ոչ թե կմտածեք, թե որ կողմից սկսել մաքրություն անել։
- Երբ խանութից տուն եք գալիս, անմիջապես դասավորեք գնումներն իրենց տեղերը։
Մի թողեք տոպրակները միջանցքում։
- Ժամանակ առ ժամանակ զննեք դարակները։
Այն, ինչ տարիներով չեք կրում, չեք օգտագործում, նվիրեք որևէ մեկին, վաճ առեք, գցեք աղբը, եթե շատ հին է ու անպիտան։ Երբեք ոչ մի բան մի գնեք, եթե ուղ ղակի էժան է, ակցիա է, ընկերո ւհին գնել է, դրա համար դուք էլ ցանկացաք։
Հետևեք մեր անգին խորհուրդներին և Ձեր տունը միշտ կփայլի մաքրությունից
