Ռոբերտ Քոչարյանի և մարտի 1-ի գործով նոր աղմկահարույց բացահայտումներ: Սեդա Սաֆարյան

Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը պնդում է, որ 2008թ.-ի մարտի 1-ին Արցախից զորք է տեղափոխվել Հայաստան։ Հ

իշեցնենք, ավելի վաղ դատարանում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ «Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել Հայաստանի Հանրապետություն այդ իրադարձությունների ընթացքում»։

«Եթե նման հայտարարություն լինի ու քննարկումներ գնան, պատրաստվում եմ որոշակի հրապարակումներ անել», — այսօր Վերաքննիչ դատարանում դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սաֆարյանը՝ նշելով, որ ինքն ունի համապատասխան փաստաթղթեր։

Հիշեցնենք՝ Սեդա Սաֆարյանը մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու համար ստեղծված Փաստահավաք խմբի անդամ էր։

Նա ասաց, թե Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների մասով գործի 70-ից ավելի հատորներին ծանոթացել է ու տեղյակ է, որ Բակո Սահակյանը չի հարցաքննվել, նա առնչություն չունի քրեական գործին։

«Բայց Բակո Սահակյանին շատ մոտ կանգնած մարդիկ հարցաքննվել են ու ընդհանրապես չեն էլ հերքել, որ իրենք եղել են զինկոմիսարիատում, կառավարությունում։ Ինձ զարմացրեց, որ Բակո Սահակյանը հայտարարեց, որ Ղարաբաղից մարդ չի եկել, զինված ուժեր չեն բերվել։

Իրականում հաստատապես եմ հայտարարում, պնդում եմ, որ քրեական գործում տեղ են գտել այդ մասին բազմաթիվ ցուցմունքներ», — հայտարարեց Սաֆարյանը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS