Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ նախագահ Բորիս Ելցինը մի առիթով ասել է․ «Берите столько суверенитета, сколько сможете проглотить». Սա իհարկե աքսիոմատիկ ճշմարտութ-յուն է, որը պետք է ելակետային նշանակություն ունենար հետխորհրդային տարածքի պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։
Ցավոք սրտի, ինքնիշխանություն եզրույթը հայկական իրականությունում ձևախեղված ընկալում ունի։ Շատե-րին թվում է, թե դա ինչ-որ գեղեցիկ խաղալիք է, որը պահվում է Նիկոլ Փաշինյանի գրպանում։ Վերջինս էլ էր այդպես կարծում և անցած երկու տարիներին այն համոզմունքն ուներ, թե ինքնիշխան բառի անընդհատ ու բարձր արտասանությունը Հայաստանին իսկապես ինքնիշխան է դարձնում։

Այդպես չի լինում, ինքնիշխանությունը սահմանային երևույթ է, անընդհատ փոփոխվող, տատանվող ու մանեվ-րող, այն ինչ-որ մի բանի միաժամանակյա հավասարակշռվածությունն ու կոմպրոմիսն է մեկ այլ բանի նկատ-մամբ։
Իրական քաղաքականության մեջ, հողի վրա ինքնիշխանությունը կոնկրետ սահմանում չի կարող ունենալ, այն արտացոլանքն է պետության հնարավորությունների, ռեսուրսների, կայունության և մտքի։Ցավոք սրտի, Ռու-սաստանի վրա մատ թափ տվող և ԱՄՆ-ի վրա մունաթ եկող հայտնի պարոնը էս պարզ բաները այդպես էլ հաշ-վի չառավ»։
