Սարսափելի է…Ամուսիններն ամեն ինչ կորցրեցին ֆեյսբուքում թույլ տված պարզ սխալի պատճառով

Սարսափելի է…Ամուսիններն ամեն ինչ կորցրեցին ֆեյսբուքում թույլ տված պարզ սխալի պատճառով։ Մարկը և Բեկին որոշեցին այլ տուն տեղափոխվել, որպիսի ավելի մոտ ապրեն աշխատավայրին: 22 ամյա Բեկին սկսեց Ֆեյսբուքում փնտրել ընկերություն, որը կօգնի իրենց նոր բնակարան տեղափոխել իրերը:

Որոնումների արդյունքում մի ընկերություն ընտրվեց, որի կայքը բավականին պրոֆեսիոնալ էր թվում: Կայքի էջում կային հազարավոր շնորհակալական մեկնաբանություններ, իսկ աշխատողների բարի դեմքերը վստահություն էին ներշնչում: Բեկին զանգահարեց նշված համարով և պայմանավորվեց Լի Գրին անունով աշխատակցի հետ:

Նշված օրը երկու տղամարդիկ եկան, 45 րոպեում բնակարանից հանեցին այն ԱՄԵՆԸ, ինչ հնարավոր էր:-Նրանք կարծես շտապեին, սակայն այդ պահին մենք մտածում էինք, որ նրանք պրոֆեսիոնալ են, այդ պատճառով էլ արագ են աշխատում,-պատմում են ամուսին ները՝ այդ օրն իրենց տուն եկած երկու շատ սիրալիր տղամարդկանց մասին:

Երբ աղջիկն իջել է բակ, որպիսի աշխատակիցներին ասի նոր հասցեն, ուր պիտի նրանք տանեն իրերը, հայտնաբերել է, որ բեռնատար մեքենան չկա, նույնիսկ արդեն մոտակայքում չէ:Ընտանիքը կորցրեց ամեն ինչ. կահույքը, հագուստը, փաստաթղթերը, ընտանեկան լու սանկարները: Ոստիկանությանը դիմելը դեռ ոչ մի դրական արդյունք չի տվել:

-Ես արտասվում էի…ուղղակի անդադար արտասվում էի: Նրանք տարել էին նույնիսկ մատանիս, որը Մարկն ինձ նվիրել էր մեր նշանա դրության օրը, երեխայի խաղալիքները…-արցունքներն աչքերին պատմում է Բեկին:

Սոցիալական կայքերը կարող են շատ վտանգավոր լինել: Ցավոք, մեր ժամանակներում դեռ շատ են հանցավոր նպատակներով սոցիա լական կայքեր օգտագործողները:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS