Սա կարող է վարակի առաջացման պատճառ դառնալ. Շուտափույտ ազատվեք դրանից

Բորբոսը կենցաղում ամենահաճախ հանդիպող խնդիրներից է: Այն կարող է հանդիպել անգամ լվացքի մեքենայում: Եվ եթե ժամանակին չազատվեք դրանից, կարող է առողջական խնդիրների պատճառ դառնալ: Այսպիսով բորբոսը կարող է նպաստել շնչառական հիվանդությունների, ալերգիայի և թոքերի ինֆեկցիաների առաջացմանը: Այդ մասին գրում է Smart Living Environment-ը:

Լվացքի մեքենան բորբոսից ազատելն այնքան էլ բարդ չէ: Հարկավոր է իմանալ ուղղակի, թե որտեղ է

Լվացքի մեքենայի ռետինե մանժետի ամենօրյա մաքրման համար հարկավոր է հեռացնել լվացքի ժամանակ նրանում կուտակված բոլորմնացորդներն:

Այնուհետև տաք ջրից և ամանների հեղուկից պատրաստված խառնուրդով մաքրեք այն ու չորացրեք:

Ամենամսյա մաքրման համար մի փոքր սպիտակեցնող միջոց լցրեք լվացքի մեքենայի մեջ և արագ լվացման ռեժիմը միացրեք (լվացքի մեքենայի ջուրը տաք պետք է լինի):

Լվացքի մեքենան կարող եք մաքրել նաև սոդայով ու քացախով: 1/3 բաժակ սոդան լցրեք լվացքի մեքենայի մեջ, իսկ փոշին լցնելու ամանի մեջ լցրեք երկու բաժակ քացախ ու միացրեք պարզաջրման ռեժիմը: Այս պրոցեդուրան կարող եք անել ամսական մեկ անգամ:

Լվացքի մեքենայի փոշին լցնելու հատվածը հարկավոր է պարբերաբար տաք ջրով ու քացախով մաքրել, այնուհետև լվանալ ամանները լվանալու հեղուկով ու տաք ջրով:

Կարևոր է նաև լվացքի մեքենայի արտաքին մաքրությունը: Եթե ցանկանում եք, որ ձեր լվացքի մեքենան փայլի ինչպես նորը, ապա մի քանի կաթիլ էվկալիպտի յուղը, քացախն ու տաք ջուրը խառնեք և բամբակյա կտորով մաքրեք այն:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS