Սիրահարվել եմ մի աղջկա ու մոտ ժամանակներս պատրաստվում եմ ամուսնանալ, միայն չգիտեմ ինչպես ասեմ ծնողներիս, որ նա
երեխա ունի․․․
Անունս Ալեն է: Ես միշտ բոլոր երեխաներին հանգիստ, անգամ սառն եմ վերաբերվել: Երբեք չեմ հասկացել այն ծնողներին, ովքեր ի-
րենց զավակներին դարձնում են կյանքի կարևորագույն էակը:Բայց հիմա փոխել եմ կարծիքս ու գնահատում եմ երեխաների կարև-
որ դերը մեր կյանքում: Գուցե նրանից է, որ նախ կինում չկար այնպիսի մի փոքրիկ, ում ողջ սրտով կսիրեի:

Իսկ հիմա…
5 ամիս առաջ ծանոթացա մի աղջկա հետ: Հենց առաջին հա յացքից հավա նեցի նրան, ծան ոթացա: Ու նա սկզբից ասաց, որ որդի
ունի, ու չի պատրաստվում երբևէ նրանից հրաժարվել: Ես այդ պա հին չէի պատկերացնում, որ օտար երեխայի հանդեպ կարող եմ
նման ջերմությամբ լցվել:Ես միշտ ապրել եմ ինքս ինձ համար, իսկ հիմա ամեն ինչ այլ է:Այն մասին,որ պատրաստվում եմ ամուսնա-
նալ, ընտանիքս արդեն գի-տի, բայց նրանք տեղյակ չեն, որ ընտրյալս երեխա ունի:

Ինձ թվում է, նրանք չեն ընդունի ոչ իմ սիրելիիս, ոչ նրա երեխային, ոչ էլ իմ կայացրած որ ոշումը: Գուցե նաև դադ արեն շփվել ինձ
հետ: Ես արդեն հոգեպես պատրաստ եմ դրան:Օրերս խոսեցի սիրելիիս հետ, պատմեցի մտավախություններիս մասին, իսկ նա ա-
սաց, որ ինչ էլ որոշեմ, նա ինձ կհասկանա:

Բացի այդ, նա զգուշացրեց, որ չի պատրաստվում իր երեխայի դաստիրակությունը գցել ինձ վրա, քանի որ գիտակցում է, որ դա իմ
պարտականությունը չէ: Իսկ ես իսկապես կապվել եմ փոքրիկին:Ի՞նչ խորհուրդ կտաք, եթե երբևէ հայտնվել եք նման իրավիճակում:
Ինչպե՞ս անեմ, որ ծնողներս հասկանան ինձ: Չէի ցանկանա խզել կապս նրանց հետ:
