Սկեսուրս ասաց, որ լվացք անելիս մեքենայի մեջ պոլիէթիլենային տոպրակ գցեմ․ Սկզբում մտածեցի, թե անպետք հնարք է, բայց․․․Այժմ շատ շնորհակալ եմ նրանից

Յուրաքանչյուր տան տիրուհի ունի իր գաղտնիքները։ Բացառություն չէ նաև լվացքը։ Ես փորձել եմ տարբեր հնարքներ․ լվացքի մեքենայի մեջ և փայլաթղթից գնդիկներ եմ գցել, և խոնավ անձեռոցիկ։ Սակայն մի հնարք կա, որի մասին պատմել է սկեսուրս, այն ինձ ամենից շատ դուր եկավ։

Մեր տանը սիրում են կենդանիներին։ Այդ ատճառով էլ շունն ու կատուն մեր տանը և մեր սրտում առանձնա-հատուկ տեղ ունեն։ Բնականաբար, մազեր հավաքելը վերածվել է մշտական, շուրջօրյա, անվերջ աշխատանքի։ Դե առանց տանը մաքրություն անելու չի լինի։

Գորգերն ու բազմոցները մաքրում եմ, իսկ ահա մեր հագուստը առանձին պատմություն է։ Նույնիսկ լվանալուց հետո երևում է, որ տանը շուն ու կատու ունենք։ Ինչ փոշի ասես, որ չեմ փորձել, կիրառել եմ տարբեր հնարքներ, բայց կենդանիների մազերից ազատվել հնարավոր չէ։

Մեր հագուստի վրա մնում են կենդանիների մազեր ինչպես մինչ լվանալը, այդպես էլ դրանից հետո։Սկեսուրս խորհուրդ տվեց լվացքի մեքենայի թմբուկի մեջ տոպրակ գցել։ Ես դրան ուշադրություն չդարձրեցի։ Ինչպե՞ս կարող է սովորական տոպրակը օգնել։ Ուղղակի ծիծաղելի է։ Պարզվեց, որ իզուր չէի հավատում։

Առաջին անգամ ստիպված եղա պրակտիկայում կիրառել հնարքը, երբ սկեսուրս մեր տանն էր և հետևում էր, թե ինչպես եմ անում տան գործերը։ Նա հարցրեց, արդո՞ք փորձել եմ տոպրակով հնարքը, ասացի, որ հենց այսօր էի պատրաստվում անել դա։

Որքան մեծ էր զարմանքս, երբ մեքենայից հանելով հագուստը՝ դրանց վրա կենդանիների մազեր չհայտնաբերե-ցի։Պարզվում է, որ տոպրակը լվացքի մեքենայի մեջ աշխատում է և որպես փայտ, որը ծեծում է հագուստը՝ լա-վացնելով լվացքի որակը, և որպես փոշու կլանիչ։ Բացի այդ, տոպրակը հավաքում է այն ամբողջ փոշին ու մա-զերը, որոնք կարող էին մեքենայի խցանման ու աղտոտման պատճառ դառնալ։

Այդ պահից սկսած ամեն անգամ լվացք միացնելիս օգտագործում եմ սովորական տոպրակ։

Շնորհակալ եմ սկեսուրիս՝ անգին խորհրդի համար։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS