Մի տարի է ամուսնացած եմ ։ Երեխա դեռ չունենք։ Ապրում ենք սկեսրոջս և տալիս հետ ։Սկեսուրս անընդհատ փորձում է կծել, վիրավորել, ինձ , իսկ ուրիշների մոտ ցույց է տալիս իբրև շատ լավ է ինձ վերաբերվում , ջերմ է դիմում, սիրով, անգամ գալիս է փաթաթվում։
Բոլորն ասում են շատ լավն է երանի քեզ։Բայց կյանքս դժոխք է դարձնում, շատ եմ նեղվում։ Օրինակ, ջուր է ու-զում, գոռալով ու անպայման վիրավորելով, կամ տեսնում է գործ եմ անում հավաքում ավելի է թափում, կարծես փոքր երեխա լինի, ուտելիք կամ սուրճ միայն իր և աղջկա համար է սարքում։

Իսկ տալս նեյտրալ դիրք է գրավել, ու թքած ունի մեր տանը բոլորի վրա, բայց պարզ տեսնում է թե մայրն ինչ է անում, անգամ երբ խոսում եմ հետը որ օգնի ասում է թե դա իմ խնդիրն է և նա կապ չունի ու չխառնեմ իրեն մեր հարցերին։
Ամուսինս չի ուզի մենակ ապրենք։Առանց մոր։Շատ է սիրում մորը։Ու եթե անգամ ասում եմ ինչեր է անում մայրը չի հավատում և իհարկե բարկանում է ինձ վրա, ասելով որ իր մայրը երբեք նման բաներ չէր անի։

Անգամ վեր-ջին խոսակցության ժամանակ աաել է որ եթե նորից խոսեմ այս թեմայով դուրս կանի տանից։Շատ նեղվում եմ։Մի գուցե տեղադրեք ձեր էջում ,նմանատիպ իրավիճակում հայտնված մարդիկ էլ գրեն ,օգնեն
