Սկեսուրս ննջել էր, իսկ փոքրիկ երեխաս մնացել միայնակ՝ առանց մեծի հսկողության․․․

Սկեսուրս ննջել էր, իսկ փոքրիկ երեխաս մնացել միայնակ՝ առանց մեծի հսկողության․․․Երեկ կոլեգաներիցս մեկը բարկացած էր ե-
կել աշխատանքի․ պարզվեց, սկեսուրի պատճառով երեխան քիչ էր մնացել՝ դժբախտության մեջ ընկնի։ Ու ակամա հիշեցի ինձ հետ
տեղի ունեցածը։ Բարեբախտաբար, այդ օրը ամեն ինչ լավ էր ավարտվել։Ալինան՝ աղջիկս,այդ ժամանակ 3 տարեկան էր։ Նա ծնված
օրվանից եղել է հետաքրքրասեր, ակտիվ երեխա։

Նրան հետևելը՝ բարդ խնդիր էր։ Ես անգամ վախենում էի նրան միայնակ թողնել ու գնալ ջուր խմելու։ Մի անգամ պիտի գնայի հի-
վանդանոց ու չէի կարող դստերս հետս տանել։ Զանգեցի սկեսուրիս ու խնդրեցի գալ մեր տուն, փոքրիկիս հետ մնալ մի քանի ժամ։
Գնալուց առաջ ասացի, թե երբ ու ինչ տա ուտելու։ Ես անգամ նոր խաղալիքներ էի գնել այդ օրվա համար․ նվիրեցի Ալինային, որ նա
տարված խաղա։

Տանից դուրս գալուց առաջ սկեսուրիս նորից հիշեցրի, որ երեխային անգամ մի րոպեյով չի կարելի միայնակ թողնել։Գնացի, բայց
շատ անհանգիստ էի։ Սպասում էի, որ պիտի զանգի սկեսուրս ու ասի, որ ինչ-որ վատ բան է եղել։ Բայց չկար ոչ զանգ, ոչ հաղորդա-
գրություն։Մտնում եմ բժիշկի մոտ, հետո դեղատուն ու արագ վազում տուն։ Բացում եմ դուռը․ ձայն չկա։ Ու երբ հասնում եմ հյուրա-
սենյակ, տեսնում եմ, որ սկեսուրս հեքիաթների գիրքը ձեռքը բռնած, քնած է։ Իսկ Ալինան չկա․․․

Սկսում եմ վազել ամբողջ տնով մեկը, ձայն տալ դստերս։Ի վերջո նրան գտա մեր ննջարանում․ տեսնում եմ, որ կառնիզը հատակին
է, վարագույրը վերածվել է անհասկանալի ցնցոտիի, իսկ երեխայիս ճակատին մեծ կապտուկ է։Երևի կառնիզից էր հարված ստացել։
Աչքերիս առաջ ամեն ինչ մթնեց․ զանգեցի շտապ օգնություն, բայց բժիշկն ասաց, որ ոչ մի լուրջ բան չկա, միայն պետք է թրջոցներ
դնել ճակատին։

Ու այդ ամենի մեջ ինձ ամենից շատ բարկացրեց այն, որ սկեսուրս անհանգստացավ միայն կտրատած վարագույրի համար։ Սկե-
սուրս արդեն չկա, աղջիկս 17 տարեկան է, բայց ես մինչև հիմա սարսափով եմ հիշում այդ օրը։Չէ որ ամեն ինչ այնքան վատ ավարտ
կարող էր ունենալ․․․Իսկ դուք ձեր երեխաներին թողնու՞մ եք տատիկների մոտ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS