Սկեսուրս ու սկեսրայրս որդուս առաջին տարվա տարեդարձին եկել էին դատարկ ձեռքերով, իսկ ամուսինս շարունակում է նրանց պաշտպանել․․․

Սկեսուրս ու սկեսրայրս որդուս առաջին տարվա տարեդարձին եկել էին դատարկ ձեռքերով, իսկ ամուսինս շարունակում է նրանց
պաշտպանել․․․

-Ամենազարմանալին այն է, որ ես այն մարդկանցից չեմ, ովքեր համարում են, որ ծնողները պարտավոր են երեխաների համար ինչ-
որ բան անել, հակառակը…-օրեր առաջ գանգատվում էր ընկերուհիս, — ամուսնուս ծնողները ունևոր մարդիկ են: Երկու բնակարան
ունեն, յուրաքանչյուրն՝ իր մեքենան:

Իսկ ես ու ամուսինս հիփոթեկով ենք տուն գնել, բայց էլի գոհ եմ: Մենք ամեն ինչի ինքներս ենք հասնում ու ոչ մեկից կախվածության
մեջ չենք:Բանն այն է, որ 1 շաբաթ առաջ Անիի կրտսեր որդին դարձավ 1 տարեկան: Մեծ խնջույք չեն արել, միայն մտերիմներին էին
հրավիրել՝ մտածելով, որ երեխան դեռ փոքր է, չի հասկանում, ու աղմուկն ու շատ հյուրերը նրան կարող են վախեցնել:

-Մայրիկս ու հայրիկս էին եկել, քույրիկս՝ ընտանիքի հետ, ու ամուսնուս ծնողները: Գեղեցիկ սեղան էի պատրաստել, տորթ պատվի-
րել, տունը զարդարել էի փուչիկներով: Ես գիտեմ, որ մայրիկս այնքան էլ շատ գումար չունի, բայց միայն տեսնեիր, թե ինչ նվերներ
էր բերել: Հեծանիվ, տնակ, գրքեր, մեծ փափուկ խաղալիք:

Ես անգամ զարմացա, թե նրան որտեղից այդքան գումար: Պարզվեց՝ մի քանի ամիս քիչ-քիչ հավաքել է: Ու հետո եկան սկեուրս ու
սկեսրայրս, բերեցին… տուփով կոնֆետ: Պատկերացնու՞մ ես, տուփով կոնֆետ թոռան 1 տարեկանին: Ու նրանք շատ լավ գիտեն,
որ երեխաներս առհասարակ շոկոլադ չեն ուտում:Ես իհարկե նրանց ոչինչ չասացի:Բայց երբ երեկոյան հյուրերը գնացին, դա քննար-
կեցի ամուսնուս հետ:

Զգացի, որ նա էլ էր զարմացած, բայց մեկ է, պաշտպանում էր ծնողներին: Ասում էր՝ սերը նվերներով չի չափվում: Էլի համաձայն եմ,
բայց կարող էին չէ թոռան համար գոնե 1000 դրամով մի խաղալիք գնել: Տարօրինակ մարդիկ են…

Երկակի կարծիք ունեմ այս ամենի վերաբերյալ… չեմ հասկանում, ընկերուհիս իրավացի է թե ոչ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS