Ռուսաստանցի լրագրող հեռուստամեկնաբան, հրապարակախոս Վլադիմիր Սոլովյովը մի քանի վայրկյանանոց տեսաուղերձով դիմել է հայ ազգին։«Ողջունում եմ իմ բոլոր հայ ընկերներին` քույրերին ու եղբայրներին։

Խոնարհումս ձեզ։ Հիմա շատ դժվար ժա-մանակաշրջան է, էմոցիոնալ առումով` ծանր, պինդ եղեք, կյանքում այդպես լինում է, վերջում, միևնույնն է, արև է դուրս գալու,– ասում է նա,– Արարատը միշտ այստեղ է`մեր սրտում»։
Համացանցում հրապարակված տեսագրությունն արվել է Սոչիի լեռներում` Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսին մեկնելուց առաջ:
