Սովորաբար բոլորը մանկատնից երեխա են որդեգրում, բայց ես որոշեցի ծերանոցից մի խեղճ ու կրակ տատիկի մեր տուն տանել․․․

Սովորաբար բոլորը մանկատնից երեխա են որդեգրում, բայց ես որոշեցի ծերանոցից մի խեղճ ու կրակ տատիկի մեր տուն տանել․․․
Իմ ընկերներից ոչ մեկը չհասկացավ ինձ, չաջակցեց։ Բոլորն ինձ հիմարի տեղ էին դնում՝ ասելով․ հիմա դժվար ժամանակներ են, իսկ
դու օտար մարդ ես բերում տուն։

Բայց ես վստահ եմ, գիտեմ, որ ճիշտ եմ վարվում։Նախկինում 4 հոգով էինք ապրում․ ես, իմ երկու աղջիկները և մայրս։ Ցավոք, 8 ա-
միս առաջ մայրս հեռացավ կյանքից և մենք մնացինք երեքով։Այդ ամիսների ընթացքում մենք հասկացանք, որ շատ ժամանակ և ուժ
ունենք, որը կարող ենք տրամադրել ուրիշ մարդու օգնելու։

Դեռ դպրոցական տարիներին ես մտերիմ ընկեր ունեի, ով 30 տարեկան դառնալով՝ ընտանիք ու կարիերա ստեղծելու փոխարեն՝
ուղղակի հարբեցող դարձավ։ Ամենատխուրն այն է, որ նա իր խմիչքը գնելու համար ծեր մոր թոշակն էր գողանում, իսկ երբ վերջինս
սկսեց թաքցնել գումարը, հայտնվեց ծերանոցում։Ես տիկին Գայանեին ճանաչում եմ դեռ մանկուց։

Ամսական 1 անգամ ես ու աղջիկներս հյուր էինք գնում և միրգ ու քաղցրավենիք տանում։Երբ աղջիկներիս առաջարկեցի տատիկին
տուն բերել, ավագս, ով այդ պահին 4,5 տարեկան էր, ուրախ գոռաց․

—ՈՒռաաաա, մենք նորից տատիկ ենք ունենալու։

Բայց դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ուրախացավ տիկին Գայանեն։ Նա կես ժամ արտասվում էր ուրախությունից, որ
ստիպված եղանք նրան հանգստացնող հաբ տալ։Արդեն 2 ամիս է, ինչ մենք միասին ենք ապրում։ Մենք բոլորս շատ ենք սիրում տի-
կին Գայանեին, երեխաներս նրան տատիկ են անվանում։

Նա պաշտում է երեխաներիս։Կա մի բան, որ մենք չենք հասկանում․ որտեղի՞ց 80 տարեկան տատիկին այդքան էներգիա։ Նա ամեն
օր վեր է կենում ժամը 6-ին, իսկ մենք արթնանում ենք թարմ թխված բուլկիների կամ օլադիների բույրից․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS