Ստորագրության ձևից կարելի է պատկերացում կազմել մարդու խառնվածքի մասին: Ցնցող բացահայտումներ

adme.ru-ն գրաֆոլոգիա գիտության միջոցով, որն ուսումնասիրում է ձեռագրի կապը խառնվածքի հետ, պարզել է, թե ինչ է «ասում» մարդու մասին նրա ստորագրությունը:

Դեպի վեր ուղղված ստորագրություն՝ լավատեսություն, էներգիայով լի, նպատակասլացություն, կրեատիվություն:
Ուղիղ ստորագրություն՝ հավասարակշռություն, զսպվածություն:Դեպի ներքև ուղղված ստորագրություն՝ վատատեսություն, թույլ կամք:
Երկար ստորագրություն՝ խելամտություն, համառություն, ջանասիրություն:Կարճ ստորագրություն՝ արագ արձագանք, անհամբերություն, թույլ կենտրոնացում:
Մեծատառ սկզբնատառերով ստորագրություն՝ կամակորություն, բարձր պահանջկոտություն:

Նույն չափի տառերով ստորագրություն՝ համեստություն, ոչ հավակնոտություն:
Փոքր տառերով ստորագրություն՝ ռացիոնալություն, տնտեսելու ունակություն, կոնկրետություն, կենտրոնացում:

Շատ մանր տառերով ստորագրություն՝ եսասիրություն, ժլատություն:
Մեծ տառերով ստորագրություն՝ երազկոտություն, անկախություն, միամտություն, ոչ պրակտիկություն, հեշտ վստահելու միտում, բարություն:

Զարդարանքներով ստորագրություն՝ պարծենկոտություն, իրականությունը գունազարդելու պահանջմունք, ոչ անկեղծություն:
Կոմպակտ ստորագրություն՝ մարտավար:Ուժեղ սեղմելով ստորագրություն՝ էքստրավերտ, ձգտում դեպի կյանքի նյութական կողմը:
Թույլ, անհավասար սեղմելով ստորագրություն՝ անվստահություն, ավելորդ ինքնաքննադատության հակվածություն:

Ներքևից ընդգծված ստորագրություն՝ ինքնասիրություն, հասարակական կարծիքից կախվածություն, նեղացկոտություն:
Վերևից ընդգծված ստորագրություն՝ ինքնահավանություն, հպարտություն, մեծ ձեռքբերումների ձգտում:Վրան գծված ստորագրություն՝ սեփական անձից դժգոհություն, ինքնաքննադատություն, կասկածամտություն:
Վերջում կետով ստորագրություն՝ կարգապահություն, կատարողականություն:Կետով սկզբից ստորագրություն՝ նախքան մտածածն իրագործել սկսելը սպառիչ տեղեկություն ստանալու ձգտում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS