Վшզգեն Մшնпւկ յшնը հшյտшրш րпւթյпւն է տшրшծել

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել.

«Սա նեղ կուսակցական շարժում չէ։Սա միայն իշխանափոխության շարժում չէ։Սա նախևառաջ արժանապատ-վության շարժում է։ Պարտության խարանը մեր վրայից մաքրելու, մեջքներս ուղղելու և ապագան կերտելու շարժում։

Թե ինչու պետք է հեռանա այս վարչախումբն իր պարագլխի հետ, լրացուցիչ բացատրության կարիք չունի, քան-զի խայտառակ կապիտուլյացիայից հետո այլ բան չի կարող լինել։Մենք ժողովրդի աջակցությամբ կձևավորենք ազգային համաձայնության նոր կառավարություն,կլծվենք հրատապ խնդիրների լուծման գործին, կնախապատ-րաստենք նոր ընտրություններ։

Կարևորում եմ գործող Ազգային ժողովի կայունացնող դերակատարումն ստեղծված քաղաքական ճգնաժամում։ Մենք չենք ուզում ցնցումներ։ Մեզ հանրային համերաշխություն է պետք։ Ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնա անցյալում։

Իրավապահ մարմիններին կոչ եմ անում պահպանել հասարակական կարգը, չդառնալ քաղաքական գործիք պարտված իշխանության ձեռքում։

Եկեք տեր կանգնենք մեր ապագային, եկեք միասին մասնակցենք մեր երկրի վերածննդին»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS