Վա՞տ եք, թե վատացած եք. Ձեր կոռուպցիոն լափամանը դատարկվելու վտանգից հոգեխանգառմունքի մեջ եք ընկել: Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Անկախ դիտորդ»-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Արտահերթ լինելու է

Պարզ է արդեն, որ ՀՀԿ-ն իր հպատակների հետ որոշել է առաջիկա ամիսներին անցնել, ըստ իրենց, ակտիվ հրապարակային գործողությունների ընդդեմ իշխանության:

Գործողությունների հիմքում պետք է դրվեն տարբեր սոցիալական խմբերի ունեցած և չլուծված խնդիրները, որնց լուծման պահանջների նպատակով կազմակերպվելու են բողոքի ցույցեր, երթեր և այլն:

Ուղղակի մի հարց, այդ խնդիրները, որոնց լուծման համար ուզում եք մարդկանց ներգրավվել, բա ինչու չէիք զբաղվում 20 տարի շարունակ, երբ ունեիք բացարձակ իշխանություն, և բոլորն անցնում էին Մելիք Ադամյանով:

Վա՞տ եք, թե վատացած եք, ու Ձեր կոռուպցիոն լափամանը դատարկվելու վտանգից հոգեխանգառմունքի մեջ եք ընկել:

Օճառի պղպջակների շատությունը միայն տպավորություն է, բայց ոչ իրողություն, մեկ առ մեկ պայթելու են:

Ոչ մի փաստարկ կամ հակափաստարկ չունեք:

Նախընտրական տեսիլքներն էլ չեն փրկելու անխուսափելի վերջնական ֆիասկոյից:

Արտահերթ լինելու է»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS