Վարորդի պատասխանը գեղեցկուհու համար անսպասելի էր: Նա ուղղակի ապշեց

Աղջիկն ու տղան միասին զբոսնում էին, զրուցում, գրկախառնվում:

Հանկարծ մոտենում է շքեղ մեքենա և կանգնում անմիջապես նրանց մոտ:

Աղջիկն արագ ազատում է ձեռքը տղայից և շտապում դեպի մեքենան:

Տղան աղջկան հարցնում է.

— Այդ ո՞ւր:

— Կներես, դու լավն ես , բայց, դե, նա հարուստ է:

Երբ աղջիկը նստում է, մեքենայի միջի տղան ասում է նրան.

— Իսկ  դուք գիտեք, որ ես ձեզ համար չեմ կանգնել:

— Ապա ո՞ւմ, եթե ոչ ինձ համար:

— Ձեզ հետ քայլող երիտասարդի:

— Չհասկացա՞:

— Ես նրա անձնական վարորդն եմ… P.S.

Երբեք մի դատեք մարդուն՝ ըստ մեքենայի, որպեսզի նման անհարմար ու անելանելի  իրավիճակում չհայտնվեք…

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/1235

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS