վերջապես 8 տարի անց երջանիկ եմ․ Սկեսուրս ապրում է իր սկեսուրի հետ․ Մինչ այդ ինձ հանգիստ չէր տալիս, այժմ ինքն է այդ վիճակում․․․

Ամուսնության առաջին տարիները հիշում եմ սարսափով ու տհաճությամբ։ Սկեսուրս ապրում էր կողքի շենքում ու պարբերաբար գալիս էր մեր տուն՝ ստուգումներ իրականացնելու։ Նա նույնիսկ բանալի ուներ։ Շնորհակալ եմ ամուսնուս, որ նա հետո մի կերպ վերցրեց այն։

Առանց բանալիի մնալով՝ սկեսուրս նստում էր շենքի դիմաց ու սպասում, թե երբ է մեզանից մեկը հասնելու տուն, որ մտնի բնակարան։Ես սխալ էի մաքրում հատակը, սխալ էի պատրաստում, սխալ էի լվանում սանհանգույցը․․․այդպես ապրեցի 8 տարի, բայց հետո հրաշք պատահեց։

Սկեսուրս ծանոթացավ մի տղամարդու հետ, իր հասակակիցն էր, ու նրանք միասին տեղափոխվեցին ուրիշ քաղաք՝ մեզանից 200կմ հեռու։ Սկեսուրս վաճառեց իր բնակարանը, ու գումարը ներդրեց նորաթուխ ամուսնու բիզնեսի մեջ, որը փակվեց 1 տարի հետո։

Հայտնվելով անելանելի վիճակում՝ սկեսուրս ապաստան խնդրեց ու մոտ 1 ամիս ապրեց մեզ հետ։ Ընդ որում, նա շարունակում էր թունավորել իմ կյանքը, անվերջ նկատողություններ անել, միջամտել բոլոր հարցերին։

Բայց հետո եկավ ամուսինսը, ասաց, որ այսուհետ իր մոր հետ են ապրելու։ Նրանք հավաքվեցին նույն օրը ու հեռացան։Մի խոսքով, սկեսուրս գնաց իր սկեսուրի տուն։ Հիմա նա ամեն օր լսում է, թե որքան վատ է անում տան գործերը՝ ինչպես և ես ժամանակին։ Պատկերացնու՞մ եք, նա նույնիսկ զանգում է ինձ, որ պատմի, թե ինչ սադրիչ է սկեսուրը։

Իսկ ինձ համար այդ զանգերը նման են դասական հաճելի երաժշտության։ Իսկ ամենից շատ դուրս եկավ այն, որ տատիկը արգելել է տանը փոշեկուլ միացնել, կարելի է միայն ավլել, որ իր գլուխը չցավա։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS